Ինչ կարող է հասակը պատմել բնավորության մասին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



 

Մարդու մասին շատ բան կարելի է իմանալ՝ նայելով նրա ձեռքերին, շուրթերին, ոտքերին, նույնիսկ հասակին։ Դատելով մարդու հասակից՝ կարելի է իմանալ նրա բնավորության առանձնահատկությունների մասին։

1. Մինչև 140 սմ։

Առատաձեռն եք և միշտ ցանկանում եք ավելի լավը դառնալ։ Բազմաթիվ հավակնություններ ունեք։ Շատերը կարծում են, թե ձեզ հետ դժվար է։ Իրականում հենց ձեզ է դժվար ձեզ հետ։ Շատ ժամանակ եք հատկացնում աշխատանքին, էգոիստ չեք։ Շատ աշխատելու հիմնական պատճառն այն է, որ ցանկանում եք աշխարհն ավելի լավը դարձնել։ Եթե սիրում եք, ապա գործն անում եք ինքնազոհաբերմամբ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ցավեցրել ձեզ, բայց դավաճանությունից հետո էլ չեք դադարում սիրել։ Հաճախ մարդիկ արժանի կերպով չեն կարողանում գնահատել այն ամենը, ինչ անում եք նրանց համար։

2. 140-150 սմ։

Սիրում եք երազել, և ձեր բոլոր երազանքներն իրականություն են դառնում։ Սիրում եք ինքներդ ձեզ հետ ժամանակ անցկացնել՝ մտածելով հայացքների, պլանների մասին։ Ինտրավերտ եք, աղմկոտ, և մեծ շրջապատը ձեզ համար չէ։ Հեշտությամբ եք մտերմանում այն անձանց հետ, ովքեր նման են ձեզ։ Ոչ մի բանի մակերեսային չեք վերաբերվում, ամեն ինչ մանրամասն եք անում։ Միշտ խնդիրը դիտարկում եք բարոյականության տեսանկյունից։

3. 150-160 սմ։

Նման չեք մյուսներին։ Լավ զարգացած է ինտուիցիան։ Շատերը չեն հասկանում ձեզ, ինչը ձեզ շատ է ցավեցնում։ Անձնական տարածքի կարիք ունեք և տանել չեք կարողանում, երբ խախտում են սահմանները։ Ստեղծագործ անձ եք, միշտ ձգտում եք լավացնել ունակությունները։ Զգացմունքային եք, հեշտ եք ճանաչում մարդկանց, տեսնում եք նրանց թույլ և ուժեղ կողմերը։

4. 160-170 սմ։

Վստահություն եք առաջացնում, մարդիկ ձգտում են դեպի ձեզ՝ հիանալով ձեր սրամտությամբ, շփվելու կարողությամբ և ուղղախոսությամբ։ Սիրում եք շփվել և մարդկանց ասելիք ունեք։ Այն մարդկանցից եք, ովքեր կարողանում են իրենց շուրջը հավաքել մյուսներին։ Պատասխանատու մարդ եք, ով մտածում է շրջապատի զգացմունքների մասին։ Հավատում եք, որ ձեզ շրջապատում են արդար մարդիկ։ Ձեզ հետ հեշտ է։ Լիդեր եք, ով պատրաստ է ողջ պատասխանատվությունը վերցնել իր վրա։

5. 170-180 սմ։

Անկախ եք, ինքնավստահ, սիրում եք գերակայել։ Ապրում եք «ավելի լավ է՝ ինքս անեմ» կարգախոսով։ Սովոր եք հույս դնել միայն ինքներդ ձեզ վրա։ Գիտեք, թե ինչ եք ուզում կյանքից, և ամբողջ ուժով շարժվում եք այդ ուղղությամբ։ Չեք վախենում դժվարություններից։ Մոտ մարդկանցից անկեղծություն եք սպասում։ Չեք վախենում լսել ճշմարտությունը և կարծում եք, որ դառը ճշմարտությունը գերադասելի է քաղցր ստից։

6. 180-190 սմ։

Զգացմունքային և բարի մարդ եք։ Մարդկանց հետ հեշտ է ձեզ համար։ Ձեր նպատակներից մեկը մոտ մարդկանց երջանկացնելն է։ Ձեր ներկայությամբ մարդիկ իրենց հանգիստ և լավ են զգում։ Ամեն օր ձգտում եք ավելի լավը դառնալ։ Ամենաշատը կարիք ունեք սիրո և ջերմության։ Հաճախ հակված եք անպատասխան սիրո։

7. 190 սմ և ավելի։

Ձեզ վրա կարելի է հույս դնել։ Կարող եք լսել առանց դատապարտելու և շատ ուշադիր։ Ձեզ հնարավոր չէ ափերից հանել, միշտ հանգստություն եք պահպանում և սթերսակայուն եք։ Հազվադեպ եք անհանգսատնում մանրուքների պատճառով։ Գերադասում եք խնդիրները լուծել և հնարավոր ամեն բան անել խոչընդոտները հաղթահարելու համար։ Կարողանում եք աշխատել և հանգստանալ, հեշտությամբ եք գտնում դրանց միջև հավասարակշռությունը։



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․