Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ամանդա Քալիդին և նրա 4-ամյա դուստրը՝ Ջեննան, նոր էին մտել Target սուպերմարկետ՝ գնումներ անելու։ Երբ դեռ խանութում էին, նրանց է մոտեցել մի անծանոթ աղջիկ։ Սակայն առաջին հայացքից սովորական թվացող շփումը մեծ վտանգ է պարունակել։
Ահա թե ինչպես է Ամանդան նկարագրել միջադեպը Facebook-ի իր էջում։
«Ես որոշեցի, որ պարտավոր եմ հրապարակել սա որպես նախազգուշացում բոլոր մայրերին։ Ուրեմն՝ այսօր երեխայիս հետ Target սուպերմարկետ էի մտել՝ գնումներ անելու, երբ իմ 4-ամյա դստրիկին մոտեցավ 9 տարեկանին մոտ մի աղջիկ ու երեխայիս կոնֆետ առաջարկեց։ Սկզբում դրան առանձնապես կարևորություն չտվեցի․ դե, երեխա է, ուզում է փոքրիկիս հետ շփվել և այլն։ Բայց անծանոթ աղջիկն այնքան պնդերես դուրս եկավ, որ դա արդեն սկսեց նյարդայնացնել ինձ։ Ես նրան ասացի, որ իմ փոքրիկը ոչ մի կոնֆետ էլ չի ուզում և երեխայիս ձեռքը բռնած՝ շարունակեցի գնումներս․․․
Աղջիկը կարծես թե ընկճվեց։ Իսկ երբ ապրանքով մոտեցանք գանձապահին, անծանոթ աղջիկը նորից մոտեցավ մեզ ու իմ փոքրիկ Ջեննային ծամոն առաջարկեց։
Ես հետ նայեցի ու պատահաբար աչքովս ընկավ սրահի մյուս ծայրում կանգնած մի տղամարդ, ով ձեռքի ժեստերով այդ համառ աղջնակին նշաններ էր անում։ Ես այդ մասին զգուշացրի գանձապահին, վերջինս կանչեց մենեջերին, որից հետո աղջնակն ու տղամարդը հապճեպ մեքենա նստեցին ու արագ հեռացան։
Նրանք ակնհայտորեն ձգտում էին Ջեննային կոնֆետով հրապուրել, որպեսզի դստրիկս նրանց հրահանգով որևէ բան աներ կամ հետներն ինչ-որ տեղ գնար։ Իսկ երբ տղամարդը հասկացավ, որ մենք սկսեցինք կասկածել, անմիջապես ծլկեց»։
Ամանդան սկզբում չի էլ պատկերացրել, որ 9 տարեկան աղջնակը կարող է այդչափ վտանգավոր լինել։
Այժմ նա հնարավոր բոլոր միջոցներով զգուշացնում է ծանոթ-անծանոթ ծնողներին, որ հատկապես մեծ խանութում գնումներ անելիս կամ մարդաշատ վայրերում զբոսնելիս զգոն լինեն և մշտապես հետևեն իրենց զավակներին, հակառակ դեպքում կարող են հարմար առիթ ընձեռել հանցագործներին։
«Եթե ես շուտ գլխի ընկնեի, գուցե հասցնեի այդ աղջնակին էլ մոտս պահել ու փրկել նրան։ Բայց նրանք ուզում էին առևանգել իմ աղջկան, ով ընդամենը 4 տարեկան է։
Սուպերմարկետի մենեջերն ինձ ասաց, որ խանութներում հաճախ են հայտնվում նման մարդիկ։ Այստեղ երեխա-մայրերը շատ են, նրանք տարված են լինում իրենց գնումներով ու բավական է՝ վճարելիս կամ գնումները տեղավորելիս մի քանի րոպե երեխային տեսադաշտից կորցնեն, այդ պահից օգտվելով՝ չարագործները կարող են անել իրենց սև գործը։
Խնդրում եմ, զգույշ եղեք և ոչ մի վայրկյան աչք չկտրեք ձեր փոքրիկներից»։
Միայն այն միտքը, որ իր դստերը կարող էին առևանգել, Ամանդային ցնցակաթվածի է հասցնում։ Նա համարում է, որ իր բախտը բերել է, ու ինքը ժամանակին նկատել է չարագործին, բայց չի կարող վստահ լինել բոլոր մայրերի փոխարեն, ուստի չի հոգնում հորդորել, որ աչալուրջ լինեն։ Այդ օրից ի վեր Ամանդան ինքն էլ ավելի ուշադիր է, երբ Ջեննայի ու նրա ավագ եղբոր հետ գնումների է մեկնում։
Ոստիկանությունն իր հերթին պարբերաբար զգուշացնում է մեծ խանութների հաճախորդներին։ Հենց նման վայրերում են ամենից հաճախ տեղի ունենում դրամապանակի կամ մեքենայի բանալու գողություններ։ Ծնողներին նաև զգուշացնում են, որ նման վայրերում հաճախակի են քիդնեփինգի՝ երեխաների առևանգման փորձերը, որոնք կարող են ձախողվել միմիայն ծնողների զգոնության և հետևողական լինելու դեպքում։
Ուշադիր եղեք ձեր երեխաների նկատմամբ։