ՍԱ լսելուց հետո այլևս երբեք չես քնի թաց մազերով


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Եկեք խոստովանենք, որ երբեմն շատերս ենք պառկում քնելու թաց մազերով՝ ժամանակ չունենալու կամ պարզապես ծուլության պատճառով։

Սակայն խճճված մազերը միակ պատճառը չեն, որի համար չարժե քնել թաց մազերով։ Եկեք միասին պարզենք, թե ինչպես կարող են վնասվել մազերը թաց վիճակով քնելու դեպքում։

Վնասվածք

Թաց մազերն ավելի թույլ են, այդ պատճառով էլ քնի ժամանակ ավելի են վնասվում։ Ոմանք կարծում ենք, թե ֆենով չորացնելն ավելի վնասակար է, բայց դա այդպես չէ։

Ավելի շատ ժամանակ ենք ծախսում հետո հարդարման համար

Քնի ժամանակ մենք չենք վերահսկում, թե ինչպես են մազերը չորանում, այդ պատճառով էլ դրանք ավելի խճճված են չորանում և հետո հարդարելը շատ ավելի դժվար է լինում։

Մանրէներ

Շատ միկրոօրգանիզմներ բազմանում են թաց կամ տաք միջավայրներում։ Այդ պատճառով էլ մի՛ զարմացեք, եթե բարձի վրա բորբոս և մանրէներ հայտնվեն, որոնք ազդում են առողջության և ինքնազգացողության վրա։

Թեփ

Խոնավ միջավայրը կարող է սունկ առաջացնել, այն դեպքում, երբ գլխամաշկը պաշտպանող յուղի քանակությունը նվազում է։ Այս դեպքում մեծ է թեփի առաջացման հավանականությունը։

Ակնե

Քանի որ մանրէները բազմանում են խոնավ միջավայրում, խնդիրը կարող է տարածվել նաև դեմքի մաշկի վրա և պզուկներ առաջացնել։



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․