Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ժողովրդական բժիշկները կարծում են, որ որոշ հիվանդությունների դեպքում, կաղամբի թարմ քամած հյութից ավելի լավ դեղ չկա: Դրա միջոցով բուժում են ամեն տեսակի վերքեր, խոցեր և նույնիսկ ուռուցքներ, ինչպես նաև լյարդի, փայծաղի և ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունները:
Հյութը բարերար ազդեցություն ունի նյարդային համակարգի և նյութափոխանակության վրա: Թարմ քամած, շաքարով կամ մեղրով հյութը արագ թեթևացնում է հազը և անցկացնում է խռպոտությունը:
Կաղամբի հյութը սպանում է վնասակար միկրոբները և վերացնում է բորբոքումները: Դրա բուժիչ ուժի գաղտնիքը մեզ համար շատ կարևոր հանքային նյութերի առկայությունն է. կալիում, նատրիում, մագնիում, երկաթ, ֆոսֆոր, ծծումբ, պղինձ, յոդ և այլ:
Մեկ բաժակ կաղամբի հյութը պարունակում է մեզ հայտնի բոլոր վիտամինները:
Վիտամին C-ի քանակով կաղամբը գրեթե չի զիջում նարնջին: Այն չի քայքայվում նույնիսկ երկար պահելուց կամ թթու դնելուց: Սովորաբար պտուղներում և բանջարեղենում եղած վիտամինները տաքացնելուց քայքայվում են, իսկ կաղամբի դեպքում թեթև ջերմային մշակման ժամանակ վիտամին C-ի քանակությունն ավելանում է:
Այդ պատճառով էլ կաղամբի հյութը հիանալի միջոց է ավիտամինոզի դեպքում: Գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ կաղամբի հյութը անփոխարինելի է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների, ինչպես նաև քրոնիկական գաստրիտների և աղիների զանազան բորբոքումների դեպքում:
1948թ. ամերիկացի գիտնականները կաղամբի մեջ հայտնաբերեցին վիտամին U-ն, որն օգնում է արագ հաղթահարել գաստրիտներն ու խոցերը: Վիտամինի անունն առաջացել է «ulcus» բառից, որը նշանակում է «խոց»: Այն մտնում է հակախոցային դեղամիջոցների կազմի մեջ:
Եթե որոշել եք բուժվել կաղամբի հյութով, հաշվի առեք, որ այն պետք է խմել թարմ վիճակում, պատրաստելուց հետո 10 րոպեի ընթացքում:
Բնականաբար կաղամբը պետք է լինի էկոլոգիապես մաքուր, առանց քիմիական պարարտանյութերի: Եթե հյութը խմելուց հետո անհարմարավետության զգացում ունեք, ապա հավանական է, որ ձեր աղիները տոքսիններով լի են: Այդ դեպքում ավելի լավ է սկզբում դրանք մաքրել:
Դրա համար կարող եք 2 շաբաթ օրական 2 բաժակ գազարի հյութ խմել: Խորհուրդ չի տրվում համը լավացնելու համար կաղամբի հյութին ինչ-որ բան խառնել:
Իսկ հիմա մի քանի բաղադրատոմս
Աթերոսկլերոզի դեպքում օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ խմեք կես բաժակ կաղամբի հյութ:
Հազը, վերին շնչառական ուղիների սուր բորբոքումները 5-6 օրում կանցնեն, եթե օրը 3-4 անգամ խմեք կես բաժակ տաք կաղամբի հյութ` 1թ.գ. շաքարով կամ մեղրով:
Ստոմատիտի և 12 մատնյա աղիքի խոցի, ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում 3-4 շաբաթ, օրը 3 անգամ խմեք 0,5 - 1 բաժակ թեթև տաքացրած կաղամբի հյութ:
Շաքարային դիաբետի դեպքում ուտելուց 40 րոպե առաջ խմեք ջրով բացած կաղամբի հյութ: