Ինչու է սերկևիլն այդքան օգտակար. Միրգ, որը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Սերկեևիլն ամենաօգտակար մրգերից է, այն հարուստ է վիտամիններով և օրգանիզմին անհրաժեշտ այլ սննդարար նյութերով: Ահա մի քանի փաստ՝ ինչու է հարկավոր սերկևիլը սննդակարգ ներառել:

Սերկևիլը հարուստ է թթուներով, պեկտինով, երկաթով, կալիումով, ֆոսֆորով, կալցիումով, A, B, C, E, PP վիտամիններով: Ժողովրդական բժշկությունը այս միրգն օգտագործում է ջերմիջեցող միջոցների օգտագործման համար: Սերկևելի մուրաբան կարող է օգնել կարգավորել նյութափոխանակության համակարգի աշխատանքը: Արյունահոսությունը դադարեցնելու համար խորհուրդ է տրվում սերկևիլի կորիզներով թուրմ օգտագործել:

Ժողովրդական բժշկությունն օգտագործում է նաև սերկևիլի տերևները: Դրանցով պատրաստված թուրմը կարող է արդյունավետորեն իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը: Սերկևիլի հյութը ևս օգտակար է, քանի որ կարող է հականեխիչ ազդեցություն ունենալ: Այն խորհուրդ է տրվում նաև վերին շնչուղիների հիվանդություններով տառապող անձանց:

Սերկևիլը նյութեր է պարունակում, որոնք կօգնեն օրգանիզմից դուրս բերել տոքսինները, մաքրել աղիները, խորչընդոտել նյութափոխանակության համակարգի բորբոքային հիվանդությունների զարգացմանը: Բացի այդ՝ սերկևիլի կալորիականությունը ցածր է:

Սերկևիլն օգնում է պայքարել նաև մտավոր լարվածության, սթրեսի դեմ, նպաստում է տրամադրության բարձրացմանը:

Սերկևիլի հյութը հաճախ օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում՝ բշտիկներից ազատվելու նպատակով:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․