Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Կնոջ և տղամարդու միջև հարաբերությունները առանձին և յուրահատուկ թեմա է: Սերը ամենագեղեցիկ զգացմունքն է աշխարում, որը մարդուն թևեր է տալիս, սակայն ոչ բոլորն են գնահատում այդ վեհ զգացմունքը: Դեռ երեկ բուռն սիրով միմյանց սիրող մարդիկ, սկսում են իրար ատել, արհամարհել և դավաճանել:
Այս տղամարդու նամակն ուղղված է աշխարհի բոլոր տղամարդկանց: Նրանցից յուրաքանչյուրը թող հետևություն անի իր համար:
«Կինս իմացել էր իմ դավաճանության մասին: Ես սպասում էի, որ ամեն վայրկյան տանը կարող է ռումբ պայթել, սպասում էի, որ նա սկանդալ կսարքի, իրերը կհավաքի ու կհեռանա: Սակայն նա լուռ նայեց աչքերիս մեջ, ու ոչ մի բառ չասաց:
Նրա աչքերում ես խորը ցավ տեսա: Այնքան կուզեի, որ մեղադրական բառեր ասեր ու ինձ հնարավորություն տար արդարանալու, բայց նա ոչ մի բառ չասաց: Կարծես լսում էի, ինչպես էր տնքում նրա հոգին, նրա հայացքում մի հարց էր դրոշմված. «Արդյոք ես արժանի էի սրան»:
Ես հասկացա, որ այրվում է վերջին կամուրջը: Նրա լռությունն ուղղակի սպանում էր ինձ: Հիշում եմ' ինչպես էի միշտ երազում ազատություն ունենալ ու նոր կյանք սկսել: Հիմա ես ազատ էի, կարող էի հանգիստ հեռանալ, նա ինձ չէր պահի, բայց ես չէի ուզում: Այժմ ես միայն ուզում էի նախկինի պես արժանանալ նրա շոյանքներին, ժպիտին, ջերմությանը, բայց հիմա նա սառույցի պես սառն էր, նրա սառնությունն այրում էր ինձ: Ես որոշեցի առավոտյան խոսել նրա հետ, արդարանալ, ասել այն ինչ զգում եմ:
Բայց… առավոտյան գտա նրա անշնչացած մարմինը... ես գիտեի, որ նրա սիրտը հիվանդ է, բայց ոչ մի րոպե չէի մտածել, որ նրա սիրտը չէր դիմանա իմ դավաճանությանը: Նա ՍԻՐՈՒՄ ԷՐ ինձ:
Ու ես զգացի, թե որքան դատարկ է աշխարհն առանց նրա ու ատեցի ինձ: Ուզում էի նրան գիրկս առնել ու ասել, որ սիրում եմ իրեն, բայց այդ խոսքերն այլևս հասցեատեր չունեին:
Գնահատեք ձեր սիրելիներին, գնահատեք ու փայփայեք նրանց, ովքեր ձեզ սիրում են, մի թունավորեք ձեր կյանքը դավաճանության թույնով և երջանկություն մի փնտրեք դրսում: Այլապես մի օր կարող է ուշ լինել»: