Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Կյանքը չի՞ դասավորվում։ Նշանակում է դուք խախտում եք Տիեզերքի 7 կանոնները։ Գոյություն ունի յոթ հիմնական կանոն, որոնց համաձայն ապրում է Տիեզերքը։
Դրանք չիմանալը պատասխանատվությունից չի ազատում, իսկ իմանալն օգնում է սխալներ չանել, ներդաշնակության հասնել և երջանիկ ապրել։
1. Դատարկության կանոնը
Եթե ձեզ նոր կոշիկներ են անհրաժեշտ, դեն նետեք հները։ Եթե ձեզ նոր հագուստ է պետք, մաքրեք զգեստապահարանը։ Դուք պետք է ձեր կամքով հրաժարվեք կարծրատիպերից։ Նորը միայն այն ժամանակ է գալիս, երբ հրաժարվում եք հնից։
2. Շրջապտույտի կանոնը
Պատրաստ եղեք թողնել ինչ–որ բան, որ ունեք, որպեսզի ստանաք ինչ–որ մի բան, որ ցանկանում եք։
3. Երևակայության գաղտնիքը
Սկզբում դուք պետք է ձեր երևակայության մեջ բարգավաճում տեսնեք։ Նկարագրեք ձեր կատարյալ օրը, բայց ոչ ոքի ցույց մի տվեք, բացի նրանցից, ում վստահում եք։
Պահեք այդ նկարագրությունը ինչ–որ մի տեղ ձեռքի տակ և ազատ ժամանակ վերընթերցեք այն։
4. Գործունեության կանոնը
Մարդը կարող է բարգավաճման հասնել իր մտածելու, ինտուիցիայի և երևակայության էներգիայի շնորհիվ։
5. Տալու և ստանալու կանոնը
Եթե դուք մի բան տալիս եք, ապա դա վերադառնում է տասնապատիկ չափով։ Երբ բարիք եք ստանում, կարևոր է, որ դրանով կիսվեք ձեր շրջապատի հետ։
Եթե դուք շնորհ ունեք և չեք օգտագործում այն, ապա վիրավորում եք ձեր Աստվածային էությունը։
6. Տասանորդի կանոնը
Տիեզերքը միշտ կվերցնի իր տասանորդը։ Սա պարզապես աջակցության աղբյուրի շնորհակալության կանոնն է՝ 10% այն ամենից, ինչ դուք ունեք։ Դուք երբեք չեք իմանա, թե ինչպես ձեր տասանորեը կվերադառնա ձեզ։ Փողը սովորական բան է: Բայց այն կարող է վերադառնալ նաև այլ տեսքով, օրինակ մեկի հետ հաշտվելու, նոր ընկերական հարաբերությունների, առողջացման և այլն։
7. Ներողամտության կանոնը
Եթե դուք չեք կարող ներել մարդկանց, դուք չեք կարող ընդունել ձեր հարստությունը։
Եթե ձեր հոգին լի է ատելությամբ, սերը այնտեղ տեղ չի կարող գտնել։ Դուք պետք է ազատվեք բացասական զգացմունքներից, որոնք ձեզ հանգիստ չեն տալիս։