Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Սյուլեն Շաումլոֆելը իր փեսացուի և շան հետ ապրում է Բրազիլիայում: Նրանք իրենց շանը` Լանային, վերցրել են ժամանակավոր ապաստարանից:
2017թ-ի հուլիսի 3-ին Լանան, որը մի ժամանակ օթևան չուներ, քնում էր բակի վարդագույն տնակի մեջ, իսկ տիրուհին նրան նոր ծածկոց էր հատկացրել:
Հաջորդ օրը Սյուլենը Facebook սոցիալական ցանցի անձնական էջում տեղադրեց իր շան լուսանկարը, որը միանգամից մեծ տարածում գտավ:
Լուսանկարում երևում է Լանան, որը քնած է պարսպի մոտ` նոր ծածկոցի վրա, իսկ պարսպից այն կողմ նկատելի է մեկ այլ շուն, որը քնած է ծածկոցի մյուս կեսի վրա: Լանան իր ծածկոցը կիսել էր անտուն ու անօթևան շան հետ, որը ցրտից դողում էր ու աջակցության կարիք ուներ:
Սյուլենը մակագրել էր նկարը հետևյալ խոսքերով. «Անցած գիշեր` քնելուց առաջ, մենք Լանայի տնակում ծածկոց դրեցինք, որպեսզի նա կարողանա ծածկոցի մեջ փաթաթվելով քնել, սակայն պարսպի մոտ անտուն ու անօգնական ընկերոջը տեսնելով` նա առանց մտածելու կիսել է իր ծածկոցն այդ շան հետ»:
Տիրուհին նշել էր նաև, որ իրենք հպարտանում են իրենց շան մեծահոգությամբ: Հաջորդ օրը նկարը 24000 հավանում ուներ:
Սյուլենը նշել էր նաև, որ մարդիկ կենդանիներից շատ բան ունեն սովորելու, քանի որ մենք հաճախ ենք անտեսում նրանց, ովքեր ունեն մեր աջակցության կարիքը, ու չենք նկատում այն, ինչը կատարվում է մեր շուրջը: Իրականում մենք մեծահոգության պակաս ունենք, իսկ Լանայի արարքը հիշեցում է բոլորիս համար, որ չանտեսեք նրանց, ովքեր ունեն մեր աջակցության կարիքը: