Նա զանգեց հորը և ասաց․ «Հայրիկ, արագ տուն արի, Մայրիկը քնել է և չի արթնանում»...


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Այն պահը, երբ երեխայի գաջեթից օգտվելու ունակություններն օգտակար են եղել։

Միստի Վագանը սովորականի պես տանն էր՝ իր երկու տղաների հետ։ Արդեն մի քանի օր շարունակ իրեն վատ էր զգում, սակայն ուշադրություն չէր դարձնում։ Կնոջ մոտ սովորական մրսածություն էր, սակայն երբ ջերմությունը հասավ 41 աստիճանի, նա հասկացավ, որ ժամանակն է մի բան անելու․․․ Սակայն արդեն շատ ուշ էր, քանի որ Միստին տեղում կորցրեց գիտակցությունը։

Կնոջն օգնության հասավ որդին՝ 4-ամյա Կեմդենը։ Նա խուճապի չմատնվեց և նույն պահին գնաց ու վերցրեց մոր հեռախոսը։ Բարեբախտաբար, երեխան գիտեր հեռախոսի վրա դրված կոդը, քանի որ հաճախ էր վերցնում մոր հեռախոսը՝ խաղալու նպատակով։ Կեմդենը մտավ «կոնտակտներ» բաժինը և տեսավ այնտեղ հոր նկարը։ Նա զանգեց հորը և պատմեց տեղի ունեցածի մասին․

«Հայրիկ, արագ տուն արի։ Մայրիկը քնել է և չի արթնանում»։

Միստիի ամուսինը միանգամից զանգեց 911 և տվեց նրանց իրենց տան հասցեն։ Շնորհիվ ժամանակին օգնության հասնելու՝ կնոջը որոշ ժամանակ անց դուրս գրեցին հիվանդանոցից։ Նա շարունակում է ապրել իր կյանքով՝ դաստիարակելով իր հրաշք փոքրիկներին։

Պարզ չէ, թե ինչպես կավարտվեր այս պատմությունը, եթե չլիներ Կեմդենը։



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․