Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ե՛վ մեղրը, և՛ դարչինը այնքան շատ օգտակար հատկություններ ունեն, որ անհնար է բոլորը թվարկել: Գիտե՞ք արդյոք, որ դրանց համակցությունը է՛լ ավելի օգտակար է:
Ձեզ ենք ներկայացնում մեղրի և դարչինի խառնուրդի բուժիչ հատկությունները:
Սրտի հիվանդություններ
Սրտի հիվանդությունների դեպքում ամեն օր կերեք հացին քսված մեղրի և դարչինի խառնուրդ: Այն իջեցնում է խոլեստերինի մակարդակը և փրկում է ինֆարկտից: Իսկ ում մոտ արդեն եղել է ինֆարկտ, կարող են փոքրացնել կրկնման ռիսկը: Խառնուրդի կանոնավոր օգտագործումը լավացնում է շնչառությունը և ամրացնում է սրտամկանը:
Թուլություն
Հավասար քանակությամբ մեղրի և դարչինի խառնուրդը ծերերի մոտ լավացնում է ուշադրության կենտրոնացումը և շարժունակությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ամեն օր 1բ ջրի և 0,5ճ.գ. մեղրի ու դարչինի խառնուրդը առավոտյան սոված փորին և կեսօրից հետո, մոտավորապես 15:00-ին օգտագործելը, մի քանի օրվա ընթացքում բարձրացնում է կենսական ֆունկցիաները:
Արթրիտ
Արթրիտով հիվանդները կարող են ամեն օր՝ առավոտյան և երեկոյան, Խոլեստերին 2բ տաք ջրում լուծած 2ճ.գ. մեղրը և 3թ.գ. դարչինը արյան մեջ խոլեստերինի մակարդակը 2 ժամվա ընթացքում իջեցնում են 10%-ով: Խառնուրդը օրը 3 անգամ ընդունելը կարգի է բերում խոլեստերինի մակարդակը նույնիսկ քրոնիկական հիվանդների մոտ:
Դիմադրողականություն
Խառնուրդն ամրացնում է օրգանիզմի պաշտպանողական ֆունկցիաները և պաշտպանում է վիրուսներից ու բակտերիաներից:
Միզապարկի բորբոքում
2ճ.գ. դարչինը և 1թ.գ. մեղրը լուծեք գոլ ջրում: Դա սպանում է միզապարկում եղած միկրոբները:
Մազաթափություն
Մազաթափության դեպքում կարելի է մազարմատներին քսել 1ճ.գ. տաքացրած ձիթապտղի յուղի, 1ճ.գ. մեղրի և 1թ.գ. դարչինի խառնուրդ: 15 րոպե հետո մազերը լվանալ ոչ շատ տաք ջրով: Նույնիսկ 5 րոպեն բավական է արդյունքը զգալու համար:
Թունավոր միջատների խայթոցներ
1 մաս մեղրի, 2 մաս տաք ջրի և 1 փոքր թ.գ. դարչինի խառնուրդը թեթև մերսելով քսել քոր եկող հատվածին: 1-2 րոպեից քորն ու ցավը կանցնեն:
Ստամոքսի խոց
Մեղրի և դարչինի խառնուրդը հանգստացնում է ստամոքսի ցավը, թեթևացնում է փքվածությունը, ինչպես նաև բուժում է խոցերը:
Մրսածություն
Մրսածության դեպքում օրը 3 անգամ պետք է ընդունել 1ճ.գ. տաք մեղրի և 1/4թ.գ. դարչինի խառնուրդ: Բուժում է համարյա ցանկացած խրոնիկ հազ, մրսածություն, գրիպ և բացում է քթանցքները: