Ես խնդրեցի զոքանչիս՝ մի քանի օրով խնամի թոռնիկին, սակայն նրա պատասխանը ապշեցրեց ինձ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ընդհանրապես զոքանչների նկատմամբ վերաբերմունքը հակասական է: Իմ աշխատանքային ընկերը մեծ հարգանքով է վերաբերվում իր կնոջ մայրիկին և հիացմունքով խոսում նրա մասին: 

Մի օր ես նրան խնդրեցի ասել զոքանչի հետ լավ հարաբերությունների գաղտնիքը, քանի որ պատրաստվում էի ամուսնանալ և ուզում էի լավ հարաբերություններ ունենալ ապագա կնոջս հարազատների հետ:

Նա ինձ պատմեց հետևյալը. «Երբ ես ամուսնացա, մի փոքր հեռու էի ապրում զոքանչիցս, պատմություններ շատ էի լսել զոքանչների «քաջագործությունների» մասին և չէի ցանկանում, որ ինձ հետ էլ նման բան տեղի ունենան: Կնոջս մայրը մեր ամուսնանալուց հետո միայնակ մնաց, և մտավախություն ունեի, որ նա մեր տնից դուրս չէր գա: Բայց ժամանակն անցնում էր, ու նա հորիզոնում չէր երևում: Կինս գնում էր նրան տեսակցության, շփվում էին հեռախոսով ու այդքանը: 

Հետո ծնվեց մեր առաջնեկը․ մտածում էի, որ նա կհայտնվի ու կսկսի մեզ դասեր տալ: Բայց այս դեպքում էլ սխալվեցի․ նա եկավ, մանկական սայլակ էր գնել ու էլի շատ անհրաժեշտ պարագաներ և շուտով հեռացավ: Ժամանակ առ ժամանակ գալիս էր, եթե օգնության կարիք էր զգացվում: 

Երբ որդիս երեք տարեկան էր, ցանկացանք կնոջս հետ գնալ հանգստանալու և որոշեցի խնդրել զոքանչիս, որ մեր բացակայության ընթացքում խնամի մեր երեխային: Նրա պատասխանից ես ուղղակի շշմեցի:

Նա ինձ ասաց.

— Ինձ համար դժվար չէ խնամել իմ թոռնիկին, բայց ասա ինձ, իմ սիրեի փեսա, դու էլ ե՞րբ հնարավորություն կունենաս քո երեքամյա որդուն տանել ծովափ․․․ միայն այս տարի, որովհետև մեկ տարի հետո նա կդառնա 4 տարեկան, և դու կկորցնես այս ամռանը նրա հետ հանգստանալու հնարավորությունը: Պատկերացրու որքան հետաքրքիր կլինի նրա համար, երբ դու լողալ սովորեցնես: Մի զրկիր ո՛չ քեզ և ո՛չ էլ նրան այդ հաճույքից: Եվ հավատա ինձ, մեր երեխաները մեզ հետ են շատ կարճ ժամանակ, նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանն անկրկնելի է: Երբ որդիդ մեծանա, նա ի՛նքը չի ցանկանա քեզ հետ հանգստի մեկնել․․․ որքան կարող ես, վայելիր նրա ներկայությունը:

Ու այդ պահին ես հիշեցի, որ իմ հայրը միշտ զբաղված էր ու ժամանակ չուներ մեզ հետ ո՛չ հանգստի մեկնելու, ո՛չ էլ նույնիսկ շփվելու: Հետո մի տխուր օր նա հեռացավ կյանքից, և ինձ համար պարզ դարձավ, որ ես ոչինչ չունեմ հիշելու: 

Եվ այդ տարին ես ծովափ մեկնեցի կնոջս ու որդուս հետ: Անմոռանալի օրեր էին:

Ու իսկապես սիրեցի զոքանչիս և գնահատեցի նրան, նա իսկապես շատ իմաստուն կին էր»:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․