Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ընդամենը 5 րոպե, և նուտելլան պատրաստ կլինի:
Համեղ, բնական բաղադրիչներից պատրաստված՝ ուղղակի իդեալական նախաճաշ է: Համը չի տարբերվում խանութից գնվածից:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- ձեթ՝ 350 մլ
- շաքարի փոշի՝ 0,5 բաժակ
- չոր կաթ՝ 2-3 ճ.գ.
- ընկույզ՝ 0,5 բաժակ
- կաթ՝ 150 մլ
- կակաո փոշի՝ 2-3 ճ.գ.
- վանիլին
Պատրաստման եղանակ.
Կաթը գոլացրեք, ավելացրեք շաքարն ու վանիլինը:
Հետո ավելացրեք ձեթն ու հարեք բլենդերով:
Ավելացրեք կակաոն և չոր կաթը, կրկին հարեք:
Վերջում ավելացրեք ընկույզը և հարեք:
Ահա և վերջ, ստացվում է խիտ և համեղ Նուտելլա՝ 5 րոպեում:
Բարի ախորժակ…