Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի դիմաց՝ նայելով պատուհանին և ցրտից դողալով:
Մի կին մոտեցավ նրան և ասաց.
- Փոքրիկ ջան, ինչու՞ ես այդքան լուրջ նայում պատուհանին:
- Ես Աստծուն խնդրում էի, որ ինձ մի զույգ կոշիկ նվիրի:
Կինը բռնեց նրա ձեռքից և մտավ խանութ, աշխատողին խնդրեց, որ 6 զույգ գուլպա բերի երեխայի համար:
Հետա նա հարցրեց, արդյոք իրեն կարող են ջուր ու սրբիչ տալ: Աշխատողները կատարեցին խնդրանքը. կինը տարավ երեխային դեպի խանութի ետնամասը և, հանելով ձեռնոցները, իջավ ծնկների վրա, լվաց նրա ոտիկները և չորացրեց սրբիչով:
Երեխայի ոտքերին գուլպաներ հագցրեց, գնեց կոշիկներ և տոպրակի մեջ դնելով նաև գուլպաները՝ տվեց այն երեխային: Նա շոյեց երեխայի գլլուխը և ասաց.
- Փոքրիկ ջան, անկասկած դու հիմա քեզ ավելի լա՞վ ես զգում:
Երբ նա պտտվեց, որ գնա, զարմացած տղան բռնեց նրա ձեռքից և, արցունքոտ աչքերով նայելով կնոջ դեմքին, ասաց.
- Դուք Աստծո կինն ե՞ք…