Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ընկերոջս ընտանիքը քայքայման եզրին էր։ 20 տարի ապրել էին միասին, ունեին գեղեցկուհի աղջիկ, բայց, ահա որոշել էին բաժանվել: Ես մտածում էի, որ ոչինչ չի կարող փրկել նրանց ընտանիքը․․․
Նրանք այնքան էին թշնամացել, որ նույնիսկ չէին կարողանում իրեր դեմքի նայել՝ առանց տհաճությունը թաքցնելու: Ես շատ էի տխրել: Սակայն, վերջերս հանդիպեցի ընկերոջս կնոջը և ապշեցի: Նա երջանկությունից փայլում էր ու պատմեց ինձ հետևյալը:
«Աղջիկս ընկերների հետ երկու օրով գնացել էր բնության գրկում հանգստանալու: Ես որոշել էի գնալ ընկերուհուս տուն, իսկ ամուսինս՝ ձկնորսության: Աշխատանքս նոր էի ավարտել և ցանկանում էի դուրս գալ, երբ ստացա հաղորդագրություն ամուսնուցս. «Շտապ տուն արի, մենք պետք է խոսենք»: Ես մոտեցա մեքենայիս, մտածում էի՝ գնալ, թե ոչ․․․ կարծում էի, որ կանչում է ապահարզանի մասին խոսելու համար: Անկեղծ ասած՝ հոգնել էի վեճերից և պատրաստ էի առանց բառ արտասանելու ստորագրել ապահարզանը:
Այնուամենայնիվ, նստեցի ղեկին, գործի գցեցի մեքենան․․․ գնում էի ու մտածում, որ արդեն ամեն ինչի վերջը եկել է: Մեքենան կայանեցի ավտոտնակում, բացեցի տան դուռը և կորցրեցի խոսելու ունակությունը. ողջ տան հատակին շարված էին մոմեր, աստիճանների վրա նույպես մոմեր էին դրված, իսկ ննջասենյակից հաճելի երաժշտություն էր լսվում:
Ես բարձրացա վերև, ննջարանի հատակին ու մահճակալի վրա վարդի թերթիկներ էին թափված, իսկ առաստաղի մոտ պտտվում էին սրտաձև փուչիկներ: Կարծես հեքիաթում լինեի, աչքերիս չէի հավատում, արցունքները հոսում էին աչքերիցս․․․ մի՞թե այսքան ժամանակ ես չէմ զգացել նրա ՍԵՐԸ:
Հետևում ոտնաձայներ լսվեցին, ու ես շրջվեցի: Ամուսինս զարմացած հայացքով կանգնել էր ննջասենյակի դռան մոտ, ես անմիջապես վազեցի ու գրկեցի նրան: Մենք իրար քնքուշ ու սիրառատ խոսքեր շշնջացինք, չզգացինք ինչպես եկավ գիշերը ու բացվեց առավոտը․․․
Մենք արթնացանք դռան թակոցից․ մեզ հանձնեցին երկու ուղեգիր ներառյալ ինքնաթիռի տոմսերը՝ դեպի Կուրիլյան կղզիներ: Ու հիմա շատ երջանիկ ենք: Ես շատ շնորհակալ եմ, որ նա այդ օրն ինձ տուն կանչեց և այդ ռոմանտիկ երեկոն կազմակերպեց»:
Ես նույնպես կարծեցի, որ այդ ամենը նրա ամուսնու ձեռքի գործն է: Սակայն պարզվեց, որ՝ ոչ: Ամուսինն էլ իր հերթին մտածում էր, որ այդ ամենը կնոջ ձեռքի գործն է:
Եվ մի օր պատահական հանդիպեցի նրանց աղջկան, ով էլ պատմեց ողջ ճշմարտությունը:
— Ես գիտեի, որ նրանք սիրում են իրար, բայց չէի հասկանում ինչու լեզու չէին գտնում և որոշեցի նման բան անել։ Ես և ընկերուհիս չգնացինք մեր ընկերների հետ հանգստանալու, մնացինք տանը։ Ումից հնարավոր էր՝ գումար պարտք վերցրեցի և գնեցի մոմերն ու փուչիկները, իսկ ուղեգրի գումարը հենց ծնողներիցս էի վերցրել այլ պատրվակով:
Երբ մոմերը վառեցինք, մայրիկն արդեն տան մոտ էր․ երբ նա տուն մտավ, մենք հազիվ կարողացանք դուրս գալ իմ ննջարանի պատուհանից: Սակայն սպասեցինք, մինչև հայրս վերադառնա․․․ Ես մտավախություն ունեի, որ նրանք իրար տեսնելուն պես կսկսեն վիճաբանել ու, աստված գիտե, թե ինչ կարող էր լինել: Սակայն, երբ տեսա նրանց գրկախառնված, արցունքները հոսեցին աչքերիցս, ուզում էի գոչել. խնդրում եմ էլ մի՛ վիճեք, ուզում եմ ձեզ միշտ այսպիսին տեսնել: Ես սաստիկ տանջվում էի, երբ նրանք վիճում էին, իսկ նրանց բաժանության մտքից ինձ ամենադժբախտ մարդն էի զգում աշխարհում: