Ինչպես կարելի է հասակ առնել («բոյ քաշել»)


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մարդու հասակի աճի հիմնական գործոնը ժառանգականությունն է։

Պետք է հասկանալ, որ մարդու հասակը միշտ պայմանավորված է ժառանգական գործոնով: Գիտնականները ենթադրում են, որ այն 60-80%-ով պայմանավորված է ժառանգական ցուցանիշներով: Այլ կերպ ասած՝ ցածրահասակ ընտանիքում բարձրահասակ երեխայի ծնունդը քիչ հավանական է: Բայց դա ամենևին չի նշանակում, որ բոյի վրա ընդհանրապես անհնար է ազդել: 

Մեր խնդիրը պետք է լինի հասակի բնական աճին չխանգարելն ու այն գործոնները բացառելը, որոնք կարող են խոչընդոտել: Թմրանյութերը, ալկոհոլը մարդու օրգանիզմի զարգացման թշնամին են: Դրանց գործածումը սեռահասունացման տարիքում անխուսափելիորեն հանգեցնում են աճի կանգի: 

Մեկ հավանական պատճառ էլ կա՝ անբավարար կամ սխալ սնունդը: Կան նաև որոշ խորամանկություններ, որոնց շնորհիվ հնարավոր է ավելի բարձրահասակ տպավորություն ստեղծել:

Հիմա' ամեն ինչի մասին

Հաշվարկեք ձեր ենթադրվող հասակը՝ հիմնվելով ծնողների նույն տվալների վրա հետևյալ կերպ. մոր ու հոր հասակը՝ սմ-ներով գումարեք իրար, ստացված թվին ավելացրեք 13 սմ, եթե տղա եք, 13 սմ հանեք՝ եթե աղջիկ եք ու այդ թիվը բաժանեք 2-ի:

Արդյունքում կստացվի ձեր ենթադրվող հասակը ապագայում՝ +-10 սմ:

Հասակի համար կարևոր է ճիշտ օրաբաժինը: Գեր մարդիկ միշտ էլ ավելի ցածրահասակ են թվում, քան բարեկազմները: Ճիշտ սնունդը նաև լավ ինքնազգացողության երաշխիք է:

Պետք է սննդի մեջ ներառվեն սպիտակուցով հարուստ մթերքներ. թռչնամիս, ձկնեղեն, կաթնամթերք: Դրանք նպաստում են մկանների նորմալ զարգացմանն ու ոսկրերի առողջությանը: Արագ ածխաջրերը (պիցա, կոնֆետ, ըմպելիքներ ու քաղցրեղեն), հակառակը, բացասական ազդեցություն են թողնում հենաշարժողական ու մկանային համակարգի վրա:

Կալցիումով հարուստ մթերք ընդունեք: Կալցիումով հարուստ են սպանախը, կաղամբը, կաթնամթերքը: Դրանք պետք են ոսկրերին: Օրաբաժնում պետք է ցինկ ներառվի: Գիտական հետազոտություններով ապացուցվել է ցինկի դեֆիցիտի ու երիտասարդ տղամարդու հասակի աճի կանգի փոխկապվածությունը: Ցինկով հարուստ աղբյուր են ոստրեները, դդումը, ծլած ցորենը, գետնանուշը, դդմիկի սերմերը, խեցգետնիններն ու հորթի միսը:

D վիտամին գործածեք: Երեխաների մկանային ու ոսկրային համակարգերի զարգացումն ուղղակիորեն կապված է օրգանիզմում D վիտամինի քանակի հետ: Դրա անբավարարությունը հանգեցնում է աճի կանգի, իսկ աղջիկների մոտ՝ ավելորդ կգ-ների կուտակման: D վիտամին կա ձկնեղենի մեջ:

Սպորտ կամ դեպի վեր ուղղված մարզումներ

Սեռահասունացման ժամանակ ֆիզիկական մարզումները շատ կարևոր են: Աճի ու զարգացման համար դեռահասը պետք է մարզվի, ակտիվ լինի: Հասակի աճը խթանելու համար շատ կարևոր են թռիչքների տարրերով մարզանքները: Ակտիվ մարզումներին պետք է օրական առնվազն 30 րոպե տրամադրել: Ու որպեսզի այդ մարզումներն էլ ավելի արդյունավետ լինեն, կանոնավոր ու հետաքրքիր, կարելի է մի քանի խորհրդի հետևել:

Մարզասրահ հաճախեք, որտեղ տարատեսակ մարզասարքեր կան, ու հոգնելու դեպքում մեկից կարելի է մյուսին անցնել: Ի վերջո, բաց չեք թողնի ոչ մի պարապմունք, չէ՞ որ դրանց համար նաև վճարել եք:

Մարզական խմբակ մտեք կամ էլ թիմային մարզումների հաճախեք: Շատերին է հարազատ մրցակցային ոգին, ինչը թիմային մարզաձևերին հատուկ է ու շատ ավելի ոգեշնչող է, քան ինքնին ֆիզիկական ակտիվությունը: Թիմային աշխատանքը շատ ավելի հետաքրքիր է, քան անհատական պարապմունքները:

Մի ծուլացեք պարզապես զբոսնել, երբ ազատ ժամանակ եք ունենում: Ու կարևոր չէ, թե ուր կգնաք, խանութ, հյո՞ւր, թե՞ աշխատանքի: Կարևորը՝ շատ քայլեք ու հաճույքով:

Քնում ենք՝ նշանակում է աճում ենք

Ակտիվ աճի ևս մի երաշխիք է առողջ քունը: Օրգանիզմն աճում է քնի ժամանակ: 20 տարին դեռևս չբոլորած դեռահասներն ու երիտասարդները պետք է քնեն օրական 9-11 ժամ: Աճի հորմոնի (սոմատոտրոպ հորմոն) մշակման պիկը համընկնում է քնի ժամանակահատվածին: Առողջ, հանգիստ, խոր քունը նպաստում է հիպոֆիզում այդ հորմոնի նորմալ սինթեզին:

Հուզող հարցեր

1. Սուրճն իսկապես դանդաղեցնում է հասակի աճը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինը դանդաղեցնում է աճի տեմպը: Ու բացի այդ, կոֆեինը քնի խանգարման, տևողության ու որակի վրա էական բացասական ազդեցություն է թողնում:

2. Ծխելը խանգարում է աճին

Նիկոտինի ու ծխի ազդեցությունը դեռևս ուսումնասիրման փուլում են: Կոլումբիական համալսարանի մասնագետների ներկայացրած զեկույցի համաձայն՝ ուսումնասիրություններ են կատարվել ու ապացուցվել է, որ պասիվ կամ ակտիվ ծխող երեխաները հասակակիցներից ցածր են:

3. Ստերոիդները խոչընդոտում են աճը

Անկասկած: Անաբոլիկ ստերոիդները երեխաների օրգանիզմում ճնշում են ոսկրահյուսվածքի աճը, բացի այդ, նպաստում են սերմնահեղուկի քանակի նվազմանը, ճնշման բարձրացմանը, սրտի նոպայի հավանականության մեծացմանը: Այն երեխաներն ու դեռահասները, որոնք ասթմայի ինհալյատորներ են գործածում, հասակակիցներից 1-2 սմ ցածրահասակ են:

4. Երբ է հասակը դադարում աճել

Սեռահասունացումից հետո: Սովորաբար՝ 20 տարեկանում կամ մի փոքր ավելի ուշ: Քանի դեռ սեռահասունացում է կատարվում, օրգանիզմը շարունակում է աճել ու հասակ առնել: Այսինքն՝ սեռահասունացման ավարտի հետ դադարում է նաև հասակի աճը:

Տեսողական խորամանկություններ, որոնք ավելի բարձրահասակ են ցույց տալիս

Հետևեք կեցվածքին, միշտ ուղիղ պահեք մեջքը, մի կուզիկացեք: Ուսերը հանգիստ հետ տարեք, մտովի ձգեք ողնաշարը: Բանն այն է, որ ճիշտ, ուղիղ կեցվածք ունեցող մարդիկ ավելի հասակով են թվում, քան իրականում են:

Կիպ հագուստը նույնպես բարձր հասակի տեսողական պատրանք է ստեղծում, ավելի բարձրահասակ տպավորություն է թողնում: Կիպ հագուստները շեշտում են կազմվածքը, մինչդեռ ազատ հագուստի մեջ ուրվագծերը կորչում են: Լայն հագուստը տեսողական վատ ծառայություն է մատուցում՝ այն հագնողին գեր ու ցածրահասակ դարձնելով: Ուրեմն, եթե ցանկանում եք բարձրահաակի տպավորություն թողնել, հրաժարվեք լայն հագուստներից:

Հասակի հետ խնդիր ունեցող աղջիկները լավ կլինի՝ կրունկով կոշիկներ ընտրեն, հարթ ներբանով կոշիկներն անցանկալի տպավորությունն էլ ավելի են սրում: Եթե երկարաոտ եք, ընդգծեք ձեր բարեմասնությունը կարճ կիսաշրջազգեստով ու շորտերով:

Ի դեպ, մուգ գույնի հագուստն ավելի բարեկազմ տպավորություն է ստեղծում: Իսկ բարձրահասակ ու բարեկազմ մարդիկ էլ ավելի բարձրահասակ կթվան: Ուրեմն, եթե ցանկանում եք ձեր ուզած տպավորությունը ստանալ հագուստի օգնությամբ, ապա նախընտրեք սև, մուգ կապույտ, հագեցած կանաչ ու մյուս մուգ երանգները:

Ուղղահայաց գծերով ու նախշերով հագուստ գնեք: Դրանք ևս տեսողական ցանկալի արդյունք կապահովեն: Մինչդեռ հորիզոնական գծերը մի քանի կգ են ավելացնում ձեր «տեսողական» քաշին:

Հետաքրքիր փաստեր

- 1936-ին Կենտրոնական Չինաստանում մի գյուղակ հայտնաբերվեց, որտեղ 800 կին ու տղամարդ էին ապրում, բոլորի հասակը` 120 սմ:

- Երբևէ գրանցված ցածրահասակ ազգությունն Անդամանյան կղզիներում բնակվող մի ցեղ է: Մինչև XX դար նրանցից ընդամենը մի քանի մարդ է մնացել: 1970-ի հոկտեմբերին էլ գաճաճների ցեղ է հայտնաբերվել բրազիլա-պերուական սահմանի մոտ, ցեղի անդամներից և ոչ մեկի հասակը չի անցել 105 սմ-ից:

- Շվեդիայի թագավոր Գուստավ Ադոլֆն իր բանակում գաճաճ զինվորների դասակ ուներ:

- Շատ հայտնի պատմական դեմքեր են եղել, որոնք ցածրահասակ են համարվել. Մախնոն 151 սմ հասակ է ունեցել, Լենինը` 164 սմ:

Ի դեպ, օրվա ընթացքում մարդու հասակը տատանվում է միջինը 2 սմ-ով: Օրվա մեջ ամենահասակով ժամանակն արթնացումից հետո է գրանցվում: Օրվա ընթացքում միջողնային սկավառակները նստում են, իսկ գիշերվա քնի ընթացքում նախնական բարձրությունը վերականգնվում է:

Տիեզերագնացներն անկշռելիության պայմաններում 5-8 սմ բարձրահասակ են դառնում, սակայն դա բավական վտանգավոր է, քանի որ ողնաշարը կորցնում է ամրությունը: Երկիր վերադառնալուց հետո՝ նախկին հասակը վերականգնվում է:

Մահից հետո մարդու հասակն ավելանում է միջինը 5 սմ-ով:

149 սմ-ից նվազ հասակով մարդիկ. Թամերլան` 145 սմ, Չինգիս խան` 145 սմ:

150-159 սմ. Ալեքսանդր Մակեդոնացի` 150 սմ, Վիկտորյա թագուհի` 152 սմ, Ֆրանց Շուբերտ` 156 սմ, Լյուդովիկոս XIV` 156 սմ:

160-169 սմ. Նիկիտա Խրուշչով՝ 160 սմ, Մադոննա` 160 սմ, Դմիտրի Մեդվեդև և Բեթհովեն` 162 սմ, Եղիսաբեթ Երկրորդ, Մոցարտ` 163 սմ, Պուշկին, Չերչիլ ու Վագներ` 166 սմ, Նապոլեոն I, Ստալին ու Մուսոլինի` 169 սմ:

Պուտինի հասակը 170 սմ է: Էյնշտեյնն ու Հիտլերը 176 սմ հասակ ունեին, իսկ Արքայադուստր Դիանան` 178 սմ:

Չեխովը, Վոլտերն ու Ժան-Ժակ Ռուսոն 186 սմ հասակ ունեին, Օտտո Բիսմարկը, Մյուրատն ու Լյուդովիկոս XVI –ը` 190 սմ, Լինքոլնը, Գրիգորի Ռասպուտինը՝ 193 սմ:

Պետրոս Առաջինը 205 սմ հասակ ուներ, իսկ Ռամզես I-ը՝ 210 սմ:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․