Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հետազոտողները հսկայական ջրամբար են հայտնաբերել Երկրի ընդերքում, 600 կմ խորության վրա։ Դրա չափսերն այնքան մեծ են, որ այդ ջրով կարելի է երեք անգամ լցնել մեր իմացած բոլոր օվկիանոսները։ Պարզենք, թե ինչ է դա իրենից ներկայացնում։
Տեսական երկարատև քննարկումներից հետո գիտնականները հաղորդում են, որ վերջապես Երկրի ընդերքում հայտնաբերել են Մեծ Օվկիանոսը։ Այս զարմանալի գտածոն խոսում է այն մասին, որ երկրի մակերևույթ ջուրը դուրս է գալիս մոլորակի ընդերքից՝ դուրս մղելով այն ընդունված կարծիքը, թե ջուրը Երկրի վրա է բերվել միլիոնավոր տարիներ առաջ՝ սառցե գիսաստղերի միջոցով։
Ինչպես հայտնի է, ջուրը մեր մոլորակի մակերեսի մեծ մասն է զբաղեցնում, որը պարադոքսալ կերպով Երկիր է կոչվում։ Հիմա սակայն մենք իմացանք, որ թանկարժեք հեղուկի գոյությունը չի սահմանափակվում միայն տեսանելի մակերեսի վրա: Իրականում, երկրի տակ՝ հարյուրավոր կիլոմետր խորության վրա, ջրի հսկայական ծավալներ գոյություն ունեն, ինչը հիմնարար նշանակություն ունի երկրի երկրաբանական դինամիկան հասկանալու համար։