Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Վահանաձև գեղձը հորմոններ է արտադրում, որոնք մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանն ու կենսական կարևոր օրգանների աշխատանքին:
Առողջությունը վտանգվում է, երբ վահանաձև գեղձի աշխատանքը խանգարվում է: Կարևոր է ժամանակին ճիշտ ախտորոշում և համապատասխան բուժում ստանալ, ինչը հնարավորություն կտա լավացնել կյանքի որակը:
Դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը, եթե նկատում եք հետևյալ ախտանշաններից գոնե երկուսը:
1. Արա՞գ եք հոգնում, ակտիվության նվազում և հյուծվածությու՞ն եք զգում:
2. Գրգռվա՞ծ եք, նյարդայի՞ն, հաճա՞խ եք լաց լինում:
3. Քաշի կտրուկ փոփոխություններ եք նկատում՝ քաշի ավելացում կամ նվազում՝ չնայած սննդակարգն ու ֆիզիկական ակտիվության մակարդակը չեն փոխվել:
4. Ջերմաստիճանի փոփոխությունները ձեզ վրա վատ են անդրադառնում՝ մրսում եք այն ժամանակ, երբ մյուսները չեն մրսում, կամ սառը տարածքում տապ եք զգում:
5. Դեմքն ու աչքերն այտուցվու՞մ են:
6. Ձեզ տանջում են փորկապությունը կամ դիարեան:
7. Մաշկը չոր է, մազերն ու եղունգները՝ թույլ:
8. Սրտխփոցի նոպաներ եք ունենում, սրտի աշխատանքի խանգարումներ նկատում:
9. Ձեռքերը հաճախ են դողում:
10. Կանանց շրջանում նկատվում է դաշտանային ցիկլի խանգարում, վերարտադրողական առողջության խնդիրներ: