10 սխալ, որոնք մարդիկ թույլ են տալիս ցնցուղ ընդունելիս


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ցնցուղ ընդունելն ամենօրյա, նաև ամենասիրելի ու թուլացնող պրոցեդուրաներից մեկն է: Սակայն շատերը չեն էլ կասկածում, որ որոշ գործողություններ, որոնք նրանք կատարում են ցնցուղ ընդունելիս, ավելի շատ վնասում է նրանց, քան օգուտ տալիս:

Մաշկաբաները խորհուրդ են տալիս ազատվել այդ վնասակար սովորություններից, հակառակ դեպքում դրանք կարող են բավականին լուրջ վնաս հասցնել մաշկի ու մազերի առողջությանը:

Ձեզ ենք ներկայացնում 10 վնասակար սովորություն, որոնցից ցանկալի է ազատվել


1. Բաց թողնել ոտքերի սկրաբի օգտագործումը



Որպեսզի հնարավոր լինի կանխել վնասակար բակտերիաների ու սնկերի զարգացումը, հարկավոր է ոչ միայն նրանք կանոնավոր կերպով լվանալ, այլ նաև հարկավոր է ոտքերը մանրակրկիտ լվալ օճառով՝ օգտագործելով պեմզա, խոզանակ, կամ սկրաբ: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել ոտքի մատների արանքում գտնվող մաշկին: Լվալուց հետո մաշկը հարկավոր է լավ չորացնել:


2. Ճիլոպը թողնել լոգարանում



Շատերը սովոր են լոգանք ընդունելուց հետո ճիլոպը թողնել լոգարանում: Սական բարձր խոնավությունը խթանում է բակտերիաների ու բորբոսի աճը: Լոգանքի ժամանակ ճիլոպի վրա մնում են մաշկի մահացած բջիջներ, որոնք կարող են դառնալ հիանալի միջավայր վնասակար բակտերիաների տարածման համար: Լոգանք ընդունելուց հետո լավ լվացե՛ք ճիլոպն ու այն դրե՛ք չոր տեղում, որտեղ այն կկարողանա արագ չորանալ:


3. Սրբիչով մաշկը շատ ուժեղ տրորել



Շատերն անգամ չեն էլ մտածել այդ մասին: Սակայն, երբ լոգանքից հետո մաշկը սրբիչով շատ ուժեղ եք տրորում, դա վնասում է փափկած մաշկն ու կարող է խթանել մաշկի գրգռումը:


4. Գլուխն ամեն օր լվանալ



Շատերը սովոր են գուխը լվանալ ամեն օր, սակայն մաշկաբանները զգուշացնում են, որ դա շատ վնասակար է: Մասնագետները խորհուրդ են տալիս փափուկ կամ բարակ մազեր ունեցողներին շաբաթական 2 անգամից ավելի շամպուն չօգտագործել: Մազերի հաճախակի լվանալը խախտում է գլխի մաշկի ճարպերի բնական արտազատումը, որը մասնակցում է օրգանիզմի ջրային բալանսի պահպանման գործընթացին:


5. Խոնավացնող միջոցների օգտագործման հետաձգումը



Հաճախակի ցնցուղ ընդունելուց հետո ցանկություն է առաջնում անմիջապես պառկել քնելու: Մասնագետները խորհուրդ եմ տալիս՝ քանի դեռ մաշկը թաց է, չհետաձգել խոնավեցնող միջոցների օգտագործումը:


6. Մարզումներից հետո ցնցուղ չընդունել



Մարզումներից հետո ցնցուղ ընդունելը պարտադիր է: Դա ոչ միայն հիգիենիկ պրոցեդուրա է, որը թույլ է տալիս ազատվել քրտինքի հոտից, այլ նաև առողջության համար անհրաժեշտ պրոցեդուրա, որը թույլ է տալիս ազատվել քրտինքի մնացորդներից, որոնք, մաշկի վրա մնալով, կարող են խթանել վնասակար բակտերիաների զարգացում, որն էլ կարող է հանգեցնել պզուկների ու ցանի առաջացմանը:


7. Ընդունել երկարատև ցնցուղ



Շատերը սիրում են երկարատև ցնցուղ կամ վաննա ընդունել` կարծելով, որ դա օգտակար է: Սակայն ցնցուղի երկարատև ընդունումը կարող է չորացնել մաշկը: Մասնագետները խորհուրդ են տալիս ցնցուղ ընդունել 10-15 րոպե:


8. Կոնդիցիոների սխալ օգտագործում



Կոնդիցիոները կարող է խթանել գլխի մաշկի ավելորդ ճարպի առաջացման: Պետք է այն քսել մազերի ծայրերին:


9. Լոգանքի վերջում սառը ցնցուղ չընդունելը



Շատերը սիրում են ընդունել տաք ցնցուղ, որից հետո սկսում են անմիջապես կատարել տարբեր տեսակի կոսմետիկ պրոցեդուրաներ: Սակայն լոգանքի վերջում անգամ մի քանի վայրկյան սառը ցնցուղի ընդունումը շատ օգտակար կլինի օրգանիզմի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս լոգանքն ավարտել 30 վայրկյան սառը ցնցող ընդունելով: Դա տոնուսավորում ու ամրացնում է իմունիտետը, օգնում է ազատվել սթրեսից ու վատ տրամադրությունից:


10. Երկար մազերը փաթաթել սրբիչով



Եվս մեկ տարածված ու վնասակար սովորություն: Մազերը կարող են շատ ուժեղ վնասվել, եթե այն լվանալուց անմիջապես հետո ամուր փաթաթել սրբիչով: Լավ կլինի պարզապես չորացնել մազերը և ոչ թե նրանք փաթաթել սրբիչով:



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․