Ինչպիսի՞ն են լինում խնամված և չխնամված կանայք․ 10 նշան, որ կինը չի հետևում իրեն


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Դուք կարող եք գլուխ չհանել նորաձեւությունից, սակայն պարտավոր եք լինել խնամված. չէ՞ որ կերպարը բաղկացած է մանրուքներից։ 

Այդ պատճառով էլ որոշ դետալներ կարող են փչացնել ձեր կերպարը։ Ահա տասը նշան, որոնք մատնում են կնոջ չխնամված լինելը։ Ուշադի’ր եղեք եւ խուսափեք այս սխալներից։

Վարսերի աճած արմատներ.




Ներկած վարսերի ֆոնին աճած վարսերի սեւ արմատները չխնամված լինելու նշան են։


Ճյուղավորված վարսեր.




Հավատացեք, վարսերի երկարությունը երկրորդական է դառնում, եթե դրանց ծայրերը ճյուղավորված են։


Ջնջված լաք.




Հիշեք, որ ավելի լավ է եղունգներին ընդհանրապես լաք չքսել, քան ունենալ կիսաջնջված լաք։ Սա վերաբերում է հատկապես վառ երանգի լաքին։


Եղունգների կողքից աճած մսիկներ.




Ձեռքերն ամենահաճախն են մեզ մատնում։ Եթե եղունգները կարելի է մի քանի րոպեում լաքով ծածկել, ապա դրանց կողքի մսիկները հեռացնելու եւ խնամված տեսք տալու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, սակայն հիշեք, որ մանրուքները եւս տեսանելի են եւ ստեղծում են ձեր կերպարի ընդհանուր պատկերը։


Խնդրահարույց մաշկ.




Սեւ կետերն ու մաշկի ցանը եւս չխնամված լինելու նշան է։ Իհարկե, երբեմն բարդ է ազատվել դրանցից, սակայն գեղեցիկ մաշկը խնամված լինելու ամենակարեւոր նշաններից է։


Դեղին ատամներ.




Դեղին ժպիտը երբեք գեղեցիկ չի դիտվել։ Սուրճ, թեյ, ծխախոտ. ահա սպիտակ ատամների գլխավոր թշնամիները։ Եթե դրանցից չեք կարող հրաժարվել, ապա պարբերաբար ատամների սպիտակեցման պրոցեդուրաներ արեք։


Լղոզված դիմահարդարում.




Անգամ օրվա ավարտին լղոզված դիմահարդարումն արդարացում չէ։ Փայլուն մաշկ, լղոզված սեւ մատիտ. այս ամենից խուսափելու համար ձեռքի տակ թաց անձեռոցիկ ունեցեք, որպեսզի կարողանաք շտկել իրավիճակը։


Չորացած, ջրազերծ մաշկ.




Մեր մաշկն անընդհատ խոնավացման կարիք ունի։ Չոր եւ թեփոտած մաշկը ձեզ չխնամված տեսք է հաղորդում։ Սա վերաբերում է ոչ միայն դեմքի մաշկին, այլեւ ձեռքերին։


Չխնամված հոնքեր.




Իհարկե այժմ նորաձեւ են հաստ եւ բնականին մոտ հոնքերը, սակայն դա չի նշանակում, որ պետք է դրանց ուշադրություն չդարձնել։ Պահպանեք դրանց ձեւը՝ ինչ հաստության էլ լինեն։


Ճաքած շրթունքներ.




Շուրթերի բալզամը միշտ պետք է ձեզ հետ լինի։ Հատկապես ցուրտ եղանակին մեզանից շատերն առընչվում են չաքած շուրթերի խնդրին, որոնք չխնամված տեսք են հաղորդում։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․