Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մարդու օրգանիզմը յուրօրինակ երևույթ է, դրանում միաժամանակ տեղի են ունենում բազմաթիվ գործողություններ:
Երբ ինչ-որ տեղում խանգարում է լինում, մենք անմիջապես դա զգում ենք. սակայն շատերս անտեսում ենք այդ նշանները: Պետք է հիշել, որ ավելի հեշտ է վերացնել խնդիրը, քան հետագայում բուժել խորացած հիվանդությունը:
Մաշկի չորություն.
Այս դեպքում պարզ է, որ օրգանիզմում վիտամին E-ի պակաս կա: Պետք է շատ օգտագործել ընկուզեղեն, ձուկ և բուսական յուղ:
Թույլ մազեր և եղունգներ.
Այս նշանները վկայում են B վիտամինի և կալցիումի պակասի մասին: Այն կարելի է վերականգնել հացահատիկների միջոցով:
Լնդերի արյունահոսություն.
Այս դեպքում օրգանիզմում վիտամին C-ի պակաս կա: Այն պարունակվում է սոխի, սխտորի, մրգերի, բանջարեղենի մեջ:
Վատ քուն և գրգռվածություն.
Սա խոսում է մագնեզիումի և կալիումի պակասի մասին: Պարունակվում են սեխի չրի, ծիրանի չրի, սալորաչրի և ճակնդեղի մեջ:
Գիշերային ցնցումներ.
Նույնպես մագնեզիումի և կալիումի պակասի ժամանակ են լինում:
Արմունկների վրա չորացած մաշկ.
Սա ակնհայտ A և C վիտամինների պակաս է: Դրանք կան բոլոր նրանջագույն մրգերում և բանջարեղեններում:
Թթու ուտելու ցանկություն.
Այս դեպքում օրգանիզմում ինֆեկցիա կա կամ էլ բորբոքային գարծընթաց:
Քաղցր ուտելու կարիք կա.
Հնարավոր է՝ նյարդային հյուծվածություն և գլյուկոզայի անհրաժեշտություն կա: Նման դեպքերում ավելի լավ է օգտագործել մեղր, որպեսզի աղեստամոքսային համակարգը չվնասվի:
Արևածաղկի կարիք կա.
Օրգանիզմը հակաօքսիդանտների կարիք ունի:
Թթվի կարիք կա.
Օրգանիզմը լյարդի և միզապարկի ակտիվացման կարիք ունի: Պետք ուտել լիմոն:
Դառը ինչ-որ բանի կարիք կա.
Նման դեպքերում աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներ կան: Պետք է մաքրել օրգանիզմը:
Կծվի կարիք կա.
Կծու սնունդը նպաստում է մարսողությանը, սակայն չի կարելի այն չարաշահել և չի կարելի ուտել սոված փորին:
Ծովամթերքի կարիք կա.
Օրգանիզմում յոդի պակաս կա: