Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Վիտամին C-ն մարդու օրգանիզմի համար կարևորագույն տարրերից մեկն է, որն առաջին հերթին մտազուգորդվում է իմունային համակարգի ամրապնդման հետ, սակայն դիմադրողականության բարձրացումն այս տարրի միակ օգտակար հատկությունը չէ:
Այն շատ կարևոր նշանակություն ունի առողջության ու գեղեցկության պահպանման համար, ուստի դրանով հարուստ մթերքի ամենօրյա գործածությունն ու այս տարրի հավելումներն ընդունելը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք պատճառ հաճախ վիտամին C ընդունելու համար:
Խթանում է ապաքինման գործընթացը
Վիտամին C-ն շարակցական հյուսվածքների կարևորագույն բաղադրիչներից մեկն է, ուստի դրա բավարար ընդունումն օգնում է արագացնել ապաքինման գործընթացը: Բացի այդ, վիտամին C-ն հակաօքսիդանտ է, ինչի շնորհիվ օգնում է կանխել թթվայնացնող սթրեսն ու բջիջների վնասումը:
Պահպանում է գեղեցկությունը
Վիտամին C-ն հարկավոր է կոլագենի կենսասինթեզի համար, ուստի զարմանալի չէ, որ այն մաշկի խնամքի բազմաթիվ միջոցների առանցքային բաղադրիչն է համարվում: Կոլագենի բավարար քանակությունն օգնում պահպանել մաշկի առողջությունն ու երիտասարդությունը, ուստի առողջ, փայլուն, երիտասարդ ու հարթ մաշկ ունենալու համար վիտամին C-ի ընդունումը շատ կարևոր է:
Պաշտպանում է քաղցկեղից
ԱՄՆ-ի առողջության ազգային ինստիտուտի տվյալներով՝ գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցել են, որ վիտամին C-ն օգնում է կանխել քաղցկեղը: Հետազոտությունների մեծ մասը ցույց է տվել, որ վիտամին C-ի գործածության ու քաղցկեղի որոշ տեսակների զարգացման միջև կա հակադարձ կապ: Այս տարրը, մասնավորապես, պաշտպանում է քաղցկեղի այնպիսի տեսակներից, ինչպիսին են թոքերի, կրծքագեղձի, հաստ կամ ուղիղ աղիների, ստամոքսի, բերանի խոռոչի, կոկորդի կամ ըմպանի և կերակրափողի քաղցկեղը: