Մաշկի ծակոտիները զգալի չափով կանհետանան այս 4 միջոցներով


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Բնական միջոցներով հնարավոր է ազատվել մաշկի վրա առաջացած ծակոտիներից։

1. Խնձորի քացախով տոնիկ։ 

Խառնեք 1 ճաշի գդալ խնձորի քացախը 6 ճաշի գդալ ջրի հետ։ Քսեք դեմքին, թողեք չորանա։ Խոնավացրեք մաշկը ցանկացած կրեմով։ Խնձորի քացախը շատ օգտակար է ծակոտիների դեմ պայքարում, այն կարգավորում է մաշկի pH-ը և պաշտպանում վարակներից։

2. Գիշերային կրեմ՝ պատրաստված ալոէով։ 

Ալոէի գելը քսեք մաշկին և թողեք ամբողջ գիշեր։ Լվացեք առավոտյան։ Ալոէն կմաքրի ու կսնուցի մաշկը, կհեռացնի ճարպը և ծակոտիների մեջ հայտնված կեղտը։

3. Սոդայով սկրաբ։

Սոդան ու ջուրը խառնեք հավասար չափերով, քսեք դեմքին։ Քսեք մաշկին, լվացեք 1 րոպե անց։ Օրվա ընթացքում 3-4 անգամից հաճախ մի օգտագործեք։ Մաշկը պարտադիր խոնավացրեք պրոցեդուրայից հետո։

4. Դիմակ՝ պատրաստված ձվի սպիտակուցից։ 

Ձվի սպիտակուցը կարող եք քսել մաշկին, բայց եթե դրա հոտը դուր չի գալիս ձեզ, կարող եք պատրաստել այս դիմակը։

Բաղադրիչներ

  • 1 ձվի սպիտակուց
  • 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
  • 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Քսեք դեմքին, թողեք 30 րոպե։ Լվացեք տաք ջրով։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․