Ինչպես իջեցնել ճնշումն առանց դեղամիջոցների. 5 մթերք, որոնք կօգնեն խնդրի դեպքում


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Զարկերակային ճնշման բարձրացումը բավական տարածված խնդիր է: Եթե խնդիրը պարբերաբար անհանգստացնում է ձեզ, հարկավոր է դիմել մասնագետի: Ներկայացնում ենք մթերքներ, որոնք կարող են օգնել պայքարել ճնշման բարձրացման դեմ:

Մեղր: Մեղրն օգնում է լայնացնել անոթները: Արդյունքի հասնելու համար բավական է առավոտյան՝ քաղցած վիճակում, երկու թեյի գդալ մեղր ուտել:

Ձմերուկի սերմեր: Ձմերուկի սերմերը նյութ են պարունակում, որը լայնացնում է անոթները: Հիպերտոնիայի զարգացումը կանխարգելելու համար բավական է օրվա ընթացքում երկու թեյի գդալ սերմ օգտագործել:

Կիտրոն: Կիտրոնի հյութն օգնում է պահպանել անոթների առաձգականությունը:

Բանան: Օրվա ընթացքում երկու բանանի օգտագործումը հնարավորություն է տալիս իջեցնել զարկերակային ճնշումը: Այս միրգը հարուստ է կալիումով, մագնեզիումով, կալցիումով, վիտամին D-ով, ֆոլաթթվով:

Նեխուր: Նեխուրն իսկապես օգտակար է մարդկանց, ովքեր տառապում են հիպերտոնիայով: Այն օգնում է հանգստացնել մկանները, լավացնում արյան հոսքն օրգաններին: Բացի այդ՝ նեխուրը հարուստ է ակտիվ նյութերով՝ ամինաթթուներ, եթերային յուղեր, վիտամիններ, միկրոտարրեր:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․