5 արդյունավետ բնական միջոց գոտկատեղի ցավը մեղմելու համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Մեջքի ցավերը բավական տարածված խնդիր են, որոնց առաջացման պատճառները կարող են տարբեր լինել։ Դրանք կարող են պայմանավորված լինել նյարդի բորբոքմամբ, միջանցիկ քամիների վնասակար ազդեցությամբ, գերծանրաբեռնվածությամբ և այլ պատճառներով, սակայն անկախ առաջացման պատճառից հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել ցավը մեղմելու համար։

Նման տհաճ խնդրից ազատվելու համար մարդիկ սովորաբար հատուկ քսուքներ են կիրառում, սակայն լինում են դեպքեր, երբ նման դեղամիջոցներ տվյալ պահին չեն լինում, ուստի օգնության են հասնում ոչ պակաս արդյունավետ բնական դեղամիջոցները։

Ավելին՝ շատ հաճախ իրենց քիմիական բաղադրության պատճառով դեղամիջոցներն առաջացնում են տարատեսակ կողմնակի բարդություններ ու ալերգիկ ռեակցիաներ, մինչդեռ ժողովրդական միջոցները պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից, ուստի չեն առաջացնում կողմնակի խնդիրներ և որևէ բաղադրիչի նկատմամբ անհատական անհանդուրժողականության բացակայության դեպքում չեն ունենում նաև հակացուցումներ։

 

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գոտկատեղի ցավերի դեմ պայքարի մի քանի պարզ ու արդյունավետ միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ մեղմել ցավն առանց դեղորայքի։

Նուրբ, սակայն պինդ կտորը թրջել սև բողկի հյութով, դնել ցավոտ հատվածին, այնուհետև փաթաթել մեջքը բրդյա ծածկոցով: 


Սաստիկ այրոցի բացակայության դեպքում կոմպրեսը կարելի է թողնել մի քանի ժամ, հակառակ դեպքում՝ հնարավորինս երկար:

Կեչու տերևներն ընկղմել եռման ջրի մեջ, հաստ շերտով դնել ցավոտ հատվածին, այնուհետև ծածկել պոլիէթիլենային թաղանթով ու տաք կտորով: 


Այս կոմպրեսը հարկավոր է պահել այնքան ժամանակ, քանի դեռ տերևները պահպանում են ջերմությունը:

Կռատուկի թարմ տերևները լվանալ ու հակառակ կողմով դնել ցավոտ հատվածին: Ծածկել կոմպրեսը պոլիէթիլենային թաղանթով ու տաք կտորով և թողնել 2 ժամ: 


Թարմ տերևների բացակայության դեպքում կարելի է կիրառել նաև չորացրած տերևները, սակայն այս դեպքում դրանք հարկավոր է նախապես թողնել եռման ջրի մեջ մինչև փափկեն:

Խառնել հավասար քանակությամբ երիցուկի չոր ծաղիկները, եռագույն մանուշակի չոր խոտը, կռատուկի մանրացրած արմատներն ու եզան լեզուն, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի փոքր ջուր (պետք է միայն ծածկի բույսերը), տարան ծածկել կափարիչով ու թրմել մինչև բույսերը փափկեն: 


Ստացված խյուսանման զանգվածը քսել ցավոտ հատվածին, ծածկել բամբակյա կտորով ու պոլիէթիլենային թաղանթով, այնուհետև փաթաթել մեջքը տաք կտորով: Կոմպրեսը հարկավոր է թողնել 15-20 րոպե, որից հետո հագնել որևէ տաք հագուստ կամ պառկել տաք ծածկոցի տակ:

Ծովաբողկը քերիչով մանրացնել ու խյուս դարձնել, այնուհետև ստացված խյուսը քսել մաքուր կտորին ու դնել ցավոտ հատվածին: Ստացված կոմպրեսը հարկավոր է թողնել 20-30 րոպե:


Այս բնական միջոցները շատ արդյունավետ են ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․