Առողջ կենսակերպի 5 տարածված կանոն, որոնք իրականում անարդյունավետ են


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Առողջ կենսակերպ վարելը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս խուսափել առողջական մի շարք խնդիրների զարգացումից ու պահպանել առողջությունը, սակայն մասնագետները ոչ միշտ են համակարծիք լինում առողջ կենսակերպի տարածված սկզբունքների հետ՝ համարելով դրանցից որոշները ոչ արդյունավետ և անգամ վնասակար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջ կենսակերպի 5 տարածված կանոն, որոնք իրականում բացարձակապես անարդյունավետ են։

Առավոտյան մարմնամարզություն անել


Մարդկանց դեռ մանկուց սովորեցնում են, որ առավոտյան մարմնամարզություն անելը կարգի է բերում մարմինը, ձգում է մկաններն ու բարելավում է առողջությունը, ուստի այս սովորությունը համարվում է առողջ կենսակերպի հիմնական սկզբունքներից մեկը։ Իրականում մարմնամարզությունն իսկապես շատ օգտակար է, սակայն սա չի նշանակում, որ այն հարկավոր է անել միայն առավոտյան։ Ընդհանուր առմամբ՝ մարզումների ժամերը կապ չունեն, սակայն շատ կարևոր է, որպեսզի շաբաթական կտրվածքով դրանց տևողությունը լինի առնվազն 150 րոպե։

 

 

Օրական 10 հազար քայլ անել


Օրական 10 000 քայլ անելը համարվում է առողջ ապրելակերպի լավագույն կանոններից մեկը, սակայն իրականում այս կանոնը որևէ կապ չունի բժշկության կամ մարմնամարզության հետ, քանի որ չի ազդում առողջական կամ ֆիզիկական վիճակի վրա։ Սա պարզապես «միֆ» է, որը ստեղծել է ճապոնական Yamasa Toki ընկերությունը մարդու քայլերը հաշվող սարքի վաճառքը խթանելու համար։


Օրական ութ բաժակ ջուր խմել


Օրական պարտադիր ութ բաժակ ջուր խմելու կանոնը նույնպես հերթական «միֆն» է, որն ստեղծել է Ֆրեդերիկ Ստարեն։ Այս մասին նա գրել է իր գրքում, սակայն որևէ բացատրություն այս խորհրդին չի տվել։ Մասնագետները հիշեցնում են, որ ջրի օրական նորման յուրաքանչյուրի համար տարբեր է, ուստի օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելու համար պարզապես հարկավոր է մարմնի զանգվածի յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց 30 մլ ջուր խմել։


Ամեն օր ապուր ուտել

Ծնողները հաճախ են շեշտում, որ հարկավոր է ամեն օր ապուր ուտել, ինչը պայմանավորված է տաք ուտեստ ուտելու անհրաժեշտությամբ, սակայն իրականում սննդի բարձր ջերմաստիճանը որևէ դեր չի խաղում առողջության պահպանման հարցում, ուստի ամեն օր տաք ապուր և անգամ այլ տաք ուտեստ ուտելու անհրաժեշտություն չկա։ Այնուամենայնիվ մասնագետները նախազգուշացնում են, որ ապուրները սովորաբար բավական ցածր կալորիականություն են ունենում, ուստի դրանք ուտելը կարող է շատ օգտակար լինել նիհարել ցանկացողների համար։


Օգտագործել հակասեպտիկ միջոցներ

Առողջ կենսակերպ վարողները հաճախ են հակասեպտիկ միջոցներ օգտագործում։ Ընդ որում՝ նրանք այս միջոցները կիրառում են անգամ մաքուր ձեռքերի ախտահանման համար՝ համարելով, որ այս սովորությունը կարող է օգտակար լինել։ Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այս միջոցները ոչնչացնում են ոչ միայն վնասակար բակտերիաները, այլև օգտակարները, ինչը չի նպաստում առողջության բարելավմանը։ Ավելին՝ մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ձեռքերն օճառով լվանալուն՝ կիրառելով հակասեպտիկ միջոցները հնարավորինս հազվադեպ։



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․