5 տարածված սովորություն, որոնք հանգեցնում են քաշի ավելացման


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են տարատեսակ սննդակարգերի ու ֆիզիկական ակտիվության միջոցով, սակայն լինում են դեպքեր, երբ գործադրած ջանքերը բավական չեն լինում ճարպի մակարդակն օրգանիզմում նվազեցնելու համար, ուստի քաշը շարունակում է մնալ կայուն, իսկ որոշ դեպքերում անգամ ավելանում է։

Որոշ դեպքերում քաշի ավելացման պատճառը լինում են տարատեսակ հիվանդություններն ու հորմոնալ խանգարումները, ուստի խնդրից ազատվելու համար հարկավոր է լինում դիմել բժշկին, սակայն եթե քաշը չի նվազում անգամ առողջական խնդիրների ու խանգարումների բացակայության դեպքում, ապա պարզապես հարկավոր է վերանայել առօրյա սովորությունները, քանի որ դրանցից շատերը կարող են խոչընդոտել քաշի նվազման գործընթացին։

Մասնագետները ներկայացրել են հինգ տարածված սովորություն, որոնք հանգեցնում են քաշի ավելացման։

Նստակյաց կենսակերպ վարելու սովորություն



Նստակյաց կենսակերպն ու ֆիզիկական ակտիվության պակասը հանգեցնում են ոչ միայն քաշի ավելացման, այլև մի շարք այլ խնդիրների զարգացման։ Քիչ շարժվող մարդկանց մոտ հաճախ են նկատվում մեջքի ու հոդերի հետ կապված խնդիրներ և ոտքերի այտուցներ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նաև կյանքի որակի վրա։ Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս շատ քայլել, վարել ակտիվ կենսակերպ ու պարբերաբար մարզվել։

 

 

Քիչ քնելու սովորություն



Քունն առողջության ու գեղեցիկ կազմվածքի գրավականն է, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են կարգավորել քնի ռեժիմը։ Հարկ է հիշել, որ քիչ քնելու դեպքում անգամ ոչ քաղցր ու ոչ յուղոտ մթերքը կհանգեցնի քաշի ավելացման։ Բացի այդ, քնի պակասը կդառնա քաղցի զգացման ու վնասակար մթերք ուտելու ցանկության ուժեղացման պատճառ։ Գիտնականներն ապացուցել են, որ օրական առնվազն 8 ժամ քնող մարդիկ ավելի քիչ ճարպ են օգտագործում, մինչդեռ քնի պակասի դեպքում ավելորդ մթերք ուտելու հավանականությունը բարձրանում է 21%-ով։

Հաճախ քաղցր ու յուղոտ մթերք ուտելու սովորություն



Կան մարդիկ, որոնց օրգանիզմն օգտագործած քաղցրավենիքն ու յուղոտ մթերքը կուտակում է ավելորդ կիլոգրամների տեսքով։ Բանն այն է, որ նման մթերքը գործարկում է յուրահատուկ ընկալիչներ, որոնք մասնակցում են ճարպային փոխանակությանը, ինչի արդյուքում էլ ճարպն ավելի ինտենսիվ կերպով է կուտակվում։ Նման դեպքերում հատկապես վտանգավոր է նորմայից շատ սնվելը, քանի որ շատակերության դրվագները միայն խթանում են ճարպային հյուսվածքների կուտակումը։ Եթե այս ամենն ուղեկցվում է նաև նստակյաց կենսակերպով, ապա խնդիրները կարող են բավական լուրջ լինել։

Գազավորված քաղցր ըմպելիքներ խմելու սովորություն



Շաքար պարունակող գազավորված ըմպելիքները վնասակար են կազմվածքի համար, իսկ դրանց մշտական գործածությունը կարող է հանգեցնել քաշի լուրջ ավելացման։ Սա պայմանավորված է նրանով, որ գազավորված ըմպելիքների պատճառով մարդիկ ավելի քիչ են օգտագործում բալանսավորված մթերք ու չեն ստանում անհրաժեշտ վիտամինները, հանքանյութերը, մանրաթելերն ու սպիտակուցները, ինչն ստիպում է ավելի շատ նման ըմպելիքներ օգտագործել։ Ընդ որում՝ վնասակար են ինչպես շաքար պարունակող, այնպես էլ շաքարի փոխարինիչներով ըմպելիքները։

Բարդ սննդակարգերի հետևելու սովորություն



Որքան բարդ է սննդակարգն ու դրա կանոնները, այնքան ավելի վնասակար է այն օրգանիզմի համար։ Մշտապես կալորիաները հաշվելու և սնունդը սահմանափակելու դեպքում մարդն ի վերջո գալիս է այն եզրահանգման, որ նիհարելը բարդ գործընթաց է և անգամ անիրականանալի է։ Սա հանգեցնում է հաճախակի խախտումների, շատակերության դրվագների, նյութափոխանակության խանգարումների ու ավելորդ քաշի կուտակման, ուստի բարդ սննդակարգերից հարկավոր է խուսափել։

Ինչ է հարկավոր անել

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին հետևել օրգանիզմի ցանկություններին ու կազմել ճիշտ սննդակարգ։ Սա նշանակում է, որ չի կարելի սնվել նորմայից շատ ու հագեցնել սննդակարգը վնասակար մթերքով, սակայն միևնույն ժամանակ չի կարելի նաև չափազանց խիստ սահմանափակումներ անել։

Բացի այդ, շատ օգտակար կարող է լինել նաև ամեն օր մաքուր օդին զբոսնելն ու առավոտյան մարմնամարզություն անելը, ուստի ակտիվ կենսակերպի մասին ևս չի կարելի մոռանալ։ Այս պարզ խորհուրդներին հետևելը կօգնի ոչ միայն կարգի բերել կազմվածքը, այլև կնպաստի առողջական վիճակի ու կյանքի որակի զգալի բարելավմանը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․