Վիտամինների պակասի 5 նշան, որոնք չի կարելի անտեսել


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Վիտամինների պակասի խնդիրն առավել ակնառու է այս շրջանում՝ գարնան սկզբում։ Առանց վիտամինների մենք մեզ թույլ և հոգնած ենք զգում ու հեշտ թիրախ ենք դառնում զանազան վարակների և վնասակար բացիլների համար։

Պարզվում է, որ վիտամինների պակասը կարելի է նկատել նաև անզեն աչքով՝ առանց հատուկ ստուգումներ անցնելու, և առանձնացրել է 5 նշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

Չափազանց գունատ դեմք

Ձմռան վերջում քիչ մարդիկ կարող են պարծենալ արևայրուքով դեմքով, սակայն եթե Ձեր մաշկը չափից շատ գունատ է, ապա դա նշանակում է, որ Ձեր օրգանիզմում B12 վիտամինի պակաս կա։ Առանց այդ վիտամինի մենք ընկճված և հոգնած ենք լինում։ Պակասը լրացնելու համար դուք պետք է ավելի շատ միս և ծովամթերքներ օգտագործեք։

Չոր մազեր

Չոր և փխրուն մազերը, որոնք ծածկված են թեփի մեծ քանակությամբ, մատնացույց են անում, որ Ձեր օրգանիզմում կա բիոտինի կամ B7 վիտամինի պակաս։ Սա հաճախ հակաբիոտիկների օգտագործման արդյունք է։ B7 վիտամինի քանակն ավելացնելու համար դուք պետք է ավելի շատ միս, ձուկ, բանջարեղեն, մրգեր և սունկ ուտեք։ Եվ որոշ ժամանակով մոռացեք դիետա պահելու մասին։

Ուռած աչքեր

Եթե ձեր աչքերը կամ դրանց շրջանի մաշկը ուռած է, ապա դուք հավանաբար յոդի պակաս ունեք։ Յոդի ամենատարածված աղբյուրը յոդացված աղն է, սակայն այն կարելի է գտնել նաև մի շարք ծովամթերքներում (լոբստեր, ծովախեցգետին, ծովային ջրիմուռներ), կաթնամթերքներում և նույնիսկ հացի մեջ։

Գունատ շուրթեր

Գունատ շուրթերը կարող են երկաթի պակասի ցուցիչ լինել։ Արյան ցածր ճնշումը և հաճախակի մրսածությունը նույնպես երկաթի պակասի հետևանքներ են, սակայն երկաթի ցանկալի ծավալը լրացնելը բարդ չէ։ Պետք է պարզապես ավելի շատ կարմիր միս ուտել և ժամանակավորապես հրաժարվել կալցիումի բարձր պարունակությամբ մթերքներից։

Արնահոսող լնդեր

Արնահոսող լնդերը կարող են C վիտամինի պակասի ցուցիչ լինել։ Այս վիտամինի պակասը նաև կարող է հանգեցնել թույլ իմունային համակարգի, մկանային ցավերի և ատամների հետ խնդիրների։ Վիտամին C կարելի է գտնել ցիտրուսային մրգերում և կարմիր պղպեղում։

Կարևոր է հասկանալ, որ այս բոլոր ախտանիշները վիտամինների պակասի ցուցիչներ են։ Եթե դրանք Ձեզ մոտ առկա են երկար ժամանակ, անպայման դիմեք բժշկի խորհրդատվությանը՝ ավելի ստույգ ախտորոշման համար։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․