Արյան մեջ երկաթի պակաս. Մի արհամարհեք այս նշանները 5 մթերք, որոնք կօգնեն շտկել իրավիճակը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Անեմիային բնորոշ է արյան մեջ հեմոգլոբինի ցածր մակարդակը, երկաթի անբավարարությունը: 

Անեմիայի մասին կարող են վկայել մի շարք ախտանշաններ, որոնք հարկավոր չէ անուշադրության մատնել: Երկաթի անբավարար մակարդակը կարող է պայմանավորված լինել աղեստամոքսային պաթոլոգիաներով կամ դժբախտ պատահարների հետևանքով մեծ քանակով արյան կորստով, ծանր դաշտանային ցիկլով:

Անեմիայի մասին վկայում են հետևյալ նշանները.

  • հոգնածություն, էներգիայի անբավարար մակարդակ
  • օդի պակաս
  • տախիկարդիա, սրտխփոց, սրտի հաճախակի զարկեր
  • ցավ կրծքավանդակում
  • ջղաձգումներ
  • դաշտանային ցիկլի փոփոխություններ
  • նյութափոխանակության խանգարումներ:

Հարկավոր է հաշվի առնել, որ անեմիան ազդում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության վրա: Մարդիկ դժվարությամբ են կենտրոնանում, անկարևոր երևույթները սկսում են նյարդայնացնել, խնդիրներ են առաջանում շփման ընթացքում: Անեմիայի դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և բուժում ստանալ, ինչպես նաև հետևել սննդակարգի, որը հարուստ կլինի երկաթով:

Սպանախ: Այս բանջարեղենը հարուստ է երկաթով, բջջանյութով. A, B9, C, E վիտամիններով, կալցիումով, բետա-կարոտինով:

Կենդանական ծագման մթերք: Երկաթով հարուստ է կենդանական ծագման մթերքը, ընդ որում, այն ավելի լավ է յուրացվում, քան բուսական ծագման երկաթը: Կարմիր միսը, լյարդը, ծովամթերքը խորհուրդ են տրվում անեմիայի դեպքում:

Ամբողջահատիկից պատրաստված հաց: Անեմիայի դեպքում խորհուրդ է տրվում նախապատվություն տալ ամբողջահատիկից պատրաստված հացին:

Ձու: Ձուն պարտադիր պետք է ներառված լինի սննդակարգում: Այն օրգանիզմին կօգնի ոչ միայն երկաթ ստանալ, այլև այլ սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են ոսկորների, մկանների ամրապնդման համար:

Նուռ: Նուռը մեծ քանակով երկաթ է պարունակում, որը հեշտությամբ յուրացվում է արյան կողմից: Այս միրգը հարուստ է նաև վիտամիններով, բջջանյութով, կալիումով:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․