5 մթերք, որոնք խորհուրդ չի տրվում գնել սուպերմարկետներից


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Ամենօրյա առևտրի համար մարդիկ սովորաբար օգտվում են տաբեր խանութներից ու սուպերմարկետներից, որոնք ապահովում են թարմ, օգտակար ու բավական հասանելի բանջարեղենով, մսամթերքով ու թռչնամսով, սակայն այնուամենայնիվ սուպերմարկետներում վաճառվող ոչ բոլոր սննդամթերքի տեսակներն են նույնքան օգտակար, քանի որ կան նաև այնպիսինները, որոնք կարող են առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ։

WeChat հարթակի օգտատերերը ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում գնել սուպերմարկետներից։

 

 

Աղացած միս


Սուպերմարկետների մսամթերքի բաժիններում թարմ մսից բացի կարելի է գտնել նաև աղացած միս, որը շատ հարմար է կարճ ժամանակահատվածում որևէ համեղ ուտեստ պատրաստելու համար, սակայն մասնագետները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս աղացած միսը գնել սուպերմարկետներից, քանի որ միսն աղալու ընթացքում որպես կանոն կիրառվում են առանձին կտորների մնացորդները, որոնք կարող են այդքան էլ թարմ չլինել։ Բացի այդ, նման մսին շատ հաճախ ավելացվում է նաև մեծ քանակությամբ ճարպ, ինչը ևս բացասաբար է անդրադառնում մթերքի որակի և առողջական վիճակի վրա։ Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է պարզապես գնել մսի ցանկալի կտորն ու ինքնուրույն աղալ այն՝ ստանալով շատ ավելի օգտակար ու թարմ մթերք։

Թթու բանջարեղեն


Թթու բանջարեղենը ևս բավական մեծ պահանջարկ ունեցող մթերք է, որը կարելի է համադրել տարատեսակ ուտեստների հետ, սակայն այս մթերքը նույնպես խորհուրդ չի տրվում գնել սուպերմարկետներից։ Շատ հաճախ դրանք վաճառվում են մեծ տարաներով, որոնք չեն փակվում կափարիչներով, ուստի դրանցում կարող են հեշտությամբ տարատեսակ բակտերիաներ ու այլ ախտածին տարրեր հայտնվել։ Բացի այդ, նման տարրաների վրա սովորաբար չեն նշվում արտադրողը, արտադրման ժամկետն ու օգտագործված բաղադրիչների ցանկը, իսկ մթերքի պահպանման ժամկետը երկարացնելու համար դրան հսկայական քանակությամբ աղ է ավելացվում, ինչը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա։ Սա է պատճառը, որ օրգանիզմին լուրջ վնաս չհասցնելու և աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են չչարաշահել նման մթերքը։

Պատրաստի ուտեստներ


Երբեմն ժամանակի սղության պատճառով մարդիկ գերադասում են պատրաստի ուտեստներ գնել ու առավել հաճախ նախապատվությունը տալիս են տապակած կամ խորոված մսամթերքին, ինչը խնայում է ժամանակն ու բավական հասանելի է։ Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ նման մսամթերքը կարող է շատ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ դրանք պատրաստվում են այն մսամթերքով, որը վաճառվում է սառեցված վիճակում։ Օրվա ընթացքում չվաճառված մսամթերքը պատրաստվում է և վաճառվում որպես պատրաստի ուտեստ, քանի որ դրա գույնն ու համն արդեն փոխված են լինում, ուստի երկրորդ անգամ այն չի հաջողվի սառեցնել։ Տարատեսակ համեմունքներն ու այլ հավելումներն օգնում են քողարկել ոչ թարմ մսի համն ու հոտը, սակայն նման մթերքը կարող է բավական վտանգավոր լինել։ Բացի այդ, դրա վրա սովորաբար չի նշվում արտադրման ժամկետը, ինչը նշանակում է, որ ուտեստը կարող է պատրաստված լինել օրեր առաջ։

Կտրատած մրգեր


Ներկայում շատ սուպերմարկետներում կարելի է գտնել պատրաստի կտրատած մրգեր, որոնք բավական մատչելի են և ապահովում են բազմազանություն, ինչի շնորհիվ շատ հարմար են արագ օգտագործման համար, սակայն հարկ է հիշել, որ կտրատելուց հետո մրգերը ոչ միայն շատ արագ կորցնում են իրենց սննդարար հատկությունները, այլև կարող են մեծ քանակությամբ բակտերիաներ կուտակել։ Բացի այդ, երբեմն նման փաթեթների պատրաստման համար կիրառվում, են փտած մրգեր, որոնցից առանձնացվում են համեմատաբար առողջ հատվածները։

Սառեցված ձուկ


Ձուկը շատ համեղ ու օգտակար մթերք է, որը պետք է լինի յուրաքանչյուրի սննդակարգում, սակայն սուպերմարկետներում վաճառվող սառեցված ձկներից ցանկալի է խուսափել, քանի որ դրանք հազվադեպ են թարմ լինում և կարող են առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Եթե ձուկը չափազանց երկար է մնում սառույցի մեջ, դրա աչքերը կարմրում են կամ սպիտակում, իսկ մսին սեղմելու դեպքում մատի հետքը պահպանվում է շատ երկար։ Նման ձուկը թարմ չէ և կարող է առողջական խնդիրների զարգացման պատճառ դառնալ, ուստի այն խորհուրդ չի տրվում գնել անգամ շատ ցածր գնով վաճառվելու դեպքում։ Շատ ավելի անվնաս ու օգտակար է թարմ ձուկը, ուստի նախապատվությունը հարկավոր է տալ հենց թարմ ձկներին։



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․