Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Թեև կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը յուրահատուկ հմայք ունի, նրանց մի մասը վառ արտահայտված հատկություններ ունի, որոնց շնորհիվ լիդեր է դառնում «սիրախաղերում»։ Flytothesky ru-ն ներկայացրել է կենդանակերպի 6 կին ներկայացուցիչների, ովքեր պարզապես հիասքանչ են։
Ձկներ։ Կին Ձկները գրավիչ են, կարողանում են կապ հաստատել և հարաբերություններ կառուցել առանց կոնֆլիկտների, ինչպես նաև դրանցից ուրախություն ու հաճույք ստանալ։ Ձկների համար պակաս կարևոր չէ նաև զուգընկերոջ վիճակը․ նրանք սիրելիին շրջապատում են հոգատարությամբ, ուշադրությամբ ու սիրով։ Կարևորը՝ չսկսեք օգտագործել նրանց բարությունը․ դա կարող է կտրուկ փոխել Ձկների վերաբերմունքը։
Ջրհոս։ Կին Ջրհոսներն ուժեղ են, կենսուրախ, անկախ։ Նրանք հազվադեպ են երկրպագուների «փնտրում»։ Ջրհոսների ինքնավստահությունն այնքան զգալի է, որ դա վայրկենական ձգում է տղամարդկանց։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչներն առանձնանում են յուրահատկությամբ, ինչի մասին լավ գիտեն նաև իրենք։ Տղամարդիկ նրանց ընդունում են՝ որպես էներգիայով լի ու ինքնատիպ մարդկանց։
Այծեղջյուր։ Խելացի են, ուղիղ։ Տղամարդիկ գրավիչ են համարում Այծեղջյուրների հասունությունն ու իրենց վրա պատասխանատություն վերցնելու կարողությունը։ Կենդանակերպի այս նշանի կին ներկայացուցիչները սիրում են աշխատել և հասնել նպատակներին, ցանկանում են մյուսներին ցույց տալ, թե ինչի են ընդունակ։ Նույն ինքնանվիրումով նրանք հոգ են տանում ընտանիքի մասին։ Այծեղջյուրի սիրտը գրավելն այնքան էլ հեշտ չէ։
Աղեղնավոր։ Կին Աղեղնավորները բավական գրավիչ են տղամարդկանց համար։ Նրա ինքնաբերականությունն ու անկանխատեսելիությունը խելքահան է անում։ Այսպիսի հարաբերությունները տղամարդուն երջանիկ են դարձնում, Աղեղնավորի կողքին տղամարդը չի ձանձրանա։ Աղեղնավորները տանել չեն կարողանում նույնօրինակ առօրյան։ Պատրաստ եղեք հրաշալի ճամփորդությունների, եթե Աղեղնավորի հետ հարաբերություններ ունեք։
Առյուծ։ Այուծները տղամարդկանց գրավում են իրենց ուժով ու ինքնավստահությամբ։ Նրանք գիտեն՝ ինչպես է հարկավոր պատասխանատվություն ստանձնել, կարող են զուգընկերոջն աջակցել ցանկացած իրավիճակում և ստիպել ժպտալ, երբ սիրելիի տրամադրությունը վատ է։ Տղամարդիկ հետաքրքրված են Առյուծ կանանց անձով։ Առյուծների ամենագրավիչ ու գայթակղիչ հատկություններն են ամոքելու ու մոտիվացնելու կարողությունները։
Կարիճ։ Կարիճները կարողանում են հարաբերություններ կառուցել նրանց հետ, ում ամբողջությամբ վստահում են։ Ընդ որում, շատ քիչ են այդպիսի մարդիկ։ Նրանք կրքոտ են, լի էներգիայով, էմոցիոնալ են։ Պաշտում են նոր բաներ փորձել և լիարժեք ապրել՝ առանց ամաչելու սեփական ցանկություններից ու ձգտումներից։ Կարիճները բազմաթիվ տաղանդներ ունեն, ինչի արդյունքում ձգում են տղամարդկանց։