Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ձվարանների կիստան բարորակ գոյացություն է, որը բավական հաճախ է հանդիպում:
Դեպքերի մեծամասնությունում, որպես այդպիսին, ախտանշաններ չեն նկատվում, կիստաները հիմնականում հայտնաբերվում են ուլտրաձայնային հետազոտության ընթացքում:
Կիստաների առաջացման պատճառ կարող են դառնալ մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հորմոնալ և դաշտանային ցիկլի խանգարումները, հիպոթիրեոզը, էնդոկրին հիվանդությունները: Խորհուրդ է տրվում պարբերաբար գինեկոլոգի այցելել և կանխարգելիչ զննում անցնել:
6 նշան, որոնք վկայում են կիստաների առկայության մասին
- դաշտանային ցիկլի խանգարումներ
- ցավ որովայնի ստորին հատվածի աջ կամ ձախ կողմերում, որն ուժեղանում է ցիկլի ընթացքում
- որովայնի փքվածություն, ծանրության զգացում
- տհաճ զգացողություններ սեռական ակտի ընթացքում
- հաճախակի միզարձակում
- քաշի ավելացում՝ որոշ դեպքերում:
Երբ դիմել բժշկի
Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե նկատում եք հետևյալ նշանները.
- անսպասելի ուժեղ ցավ որովայնի հատվածում
- բարձր ջերմություն, փսխում
- ընդհանուր թուլություն, ուշագնացություն, հաճախացած շնչառություն:
Կիստայի հետևանքով առաջացող ուժեղ ցավը կարող է վկայել դրա պատռման մասին: Ձվարանի կիստայի բուժումը կարող է կատարվել դեղորայքային կամ վիրաբուժական միջամտության միջոցով, ինչը կախված է հետազոտությունների արդյունքներից: