Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հնդիկ իմաստունները խորհուրդ են տալիս չկիսել անձնական տեղեկություններն այլ մարդկանց հետ:
Չափազանց և չմտածված շատախոսությունը կարող է խանգարել ոչ միայն անձի զարգացմանը, այլ նաև ընդհանուր առմամբ նրա կյանքին:
Ահա թե ինչի մասին չարժի խոսել անգամ մտերիմ ընկերների հետ.
Հեռահար ծրագրերի մասին
Ոչ ոքի հետ մի խոսեք ձեր ծրագրերի մասին, մինչև նրանց իրագործվելը: Ցանկացած ծրագիր իդեալական չէ և բազմաթիվ թույլ կողմեր ունի, որոնք օգտագործելով ոսոխները կարող են ամեն ինչ փլուզել:
Պետք չէ կիսվել բարեգործության մասին տեղեկություններով
Մի գովերգեք ձեզ, եթե որևէ լավ բան եք արել կամ օգնել այլ մարդկանց: Այդպիսի վերաբերմունքը կարող է հպարտության հանգեցնել, որը բացասական որակ է:
Հանրային քննարկման մի հանեք ձեր սահմանափակումները
Եթե դուք որոշել եք ձեզ ինչ-որ բանում սահմանափակել, դա պետք է ոչ միայն ֆիզիկական բնույթ կրի, այլ նաև հոգեկան զարգացման նոր աստիճան դառնա: Մի պատմեք մյուսներին, թե ինչպես եք սահմանափակում ձեզ սննդի, քնի կամ այլ երևույթների մեջ: Դա խիստ անձնական է:
Լռեք ձեր համառության, հերոսության մասին
Մարդիկ ամեն օր բախվում են զանազան բարդությունների: Մեկն արտաքին փորձություններ է հաղթահարում, մյուսը՝ ներքին: Արտաքին դժվարությունները հաղթահարելու համար մարդը պարգևատրվում է, քանի որ արդյունքն ակնառու է: Սակայն ներքին դժվարությունները հաղթահարվում են աննկատ, ուստի և պարգևներ ակնկալել հարկավոր չէ:
Մի շատախոսեք ձեր հոգևոր աշխարհի մասին
Դա միայն ձերն է և ավելի լավ կլինի գաղտնի պահել այն: Մյուսների հետ խոսեք այդ մասին միայն այն դեպքում, երբ այն ծայրահեղ անհարժեշտ է նաև նրանց:
Երբեք ուրիշների մի պատմեք ընտանեկան վեճերի և խնդիրների մասին
Կյանքում գործում է շատ պարզ կանոն. որքան քիչ ես խոսում ընտանիքիդ խնդիրների մասին, այնքան ընտանիքդ ամուր է լինում: Վիճաբանելու ժամանակ ընտանիքի անդամներն արտահայտում են կուտակված բացասական զգացումները: Եվ եթե քննարկում եք վեճը մեկ ուրիշի հետ, դուք դարձյալ բացասական ապրումներ եք ունենում:
Պետք չէ կրկնել վատ խոսքերը, որոնք ինչ-որ մեկը ձեզ է հասցեագրել
Եթե դուք տուն եք գալիս և կրկնում այն վատ խոսքերը, որ ինչ-որ մեկը ձեզ է հասցեագրել, դուք իջնում եք նրա մակարդակին: