Տղամարդկանց 7 պահանջ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Տղամարդկանց յոթ հիմնական պահանջները կօգնեն ձեզ հասկանալ, թե կնոջ մեջ ինչ հատկանիշներ է փնտրում ու գնահատում տղամարդը: Սովորեք համակցել այդ հատկանիշները ու դուք կկարողանաք ձեր տղամարդու համար ամբողջ կյանքում միակ ու սիրելի կինը մնալ:

Կին–գործընկեր

Այս կինն ունի երջանիկ հարաբերությւոնների համար այնպիսի անփոխարինելի հատկանիշ, ինչպիսին է լսելու կարողությունը: Նա կարողանում է մյուսներից լավ լսել իր տղամարդուն: Նրան հետաքրքիր ու կարեւոր է իմանալ այն ամենն, ինչ ուզում է պատմել իր սիրելի տղամարդը՝ աշխատանքային խնդիրներից ու բարդությւոններից սկսած մինչեւ անհավանական մտահղացումներ, որոնցով նա լի է: Ընդ որում բոլորովին պարտադիր չէ հասկանալ բիզնեսի կամ նրա մասնագիտության բոլոր նրբությւոնները:

Կին-մուսա

Դուք հավանաբար լսել եք այդ հայտնի խոսքը՝ «յուրաքանչյուր մեծանուն տղամարդու մեջքին մեծանուն կին է կանգնած»: Պատմությունը բազմաթիվ նման օրինակներ գիտի. Սալվադոր Դալիի Գալան, Նապոլեոնի Ժոզեֆինան, մեծանուն գրողների, գիտնականների ու քաղաքական գործիչների կանայք ... Իսկ ինչպիսի՞ն է նա՝ մուսա կինը: Ո՞րն է նրա ուժը: Նախեւառաջ իր կյանքի ուղեկցին հավատալու, նրան ոգեշնչելու ու նրանով ճիշտ հիանալու կարողությունը:

Կին-հարմարավետության փերի

Այդ կինը տղամարդու համար տարածք է ստեղծում, որտեղ նրան միշտ սպասում ու սիրում են, որտեղ նա ինքն իրեն հանգիստ է զգում՝ շրջապատված հարմարավետության զգացումով: Կենցաղային նույնիսկ այնպիսի հասարակ մանրուքները, ինչպիսիք են արդուկած վերնաշապիկները, համեղ ուտելիքը, մաքրությունն ու կարգուկանոնը տղամարդուն մեծ քանակության դրական լիցքեր են հաղորդում: Նման կինը տունը ուժի աղբյուր է դարձնում՝ մի վայր, ուր տղամարդն ուզում է վերադառնալ, որտեղ նա վերականգնում է իր ուժերն ու որտեղից հեռանում է՝ ոգեշնչված նոր սխրանքների համար:

Կին-սեքս

Այս կինը սովորել է գնահատել ու սիրել ոչ միայն տղամարդուն, այլեւ ինքն իրեն: Նրա կողքին գտնվող տղամարդու տարածքում ոչ մի կողմնակի գայթակղություններ չեն կարող լինել: Նա կարողանում է իր ուղեկցին տալ հենց այն, ինչը նրա համար կարեւոր է: Ու անում է դա ոչ միայն ինտիմ հարաբերություններում, այլեւ կյանքի բոլոր մյուս ոլորտներում:

Կին-հավատարմություն

Առանձնահատուկ տաղանդ է պետք որպեսզի կինը ցույց տա, որ «ես մի տղամարդու եմ պատկանում, ես միայն նրա կինն եմ»: Նման կանայք կարողանում են ուշադրություն գրավել, բայց մնալ անառիկ: Կարողանում են նկատելի լինել բոլորի համար, բաց հավատարմություն պահպանել իրենց սիրելի տղամարդուն:

Կինն իսկապես երջանիկ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ նախ սիրում ու գնահատում է ինքն իրեն, երկրորդ՝ ունակ է հոգեպես միայն մեկ տղամարդու պատկանալ:

Կին-ընկեր

Կարեւոր է այս պահանջը տարբերակել կին -գործընկերոջից: Կին ընկերը տղամարդուն ընդունում է այնպիսին, ինչպիսին նա իրականում կա: Նրա հետ կարելի է լիցքաթափվել ու անկեղծանալ, դեն նետել ուժեղի դիմակն ու պարզապես լինել ինչպիսին կաս: Տխուր վիճակագրությունը հաստատում է, որ տղամարդկանց շրջանում սրտանոթային հիվանդություններից մահացությունն ավելի բարձր է, քան կանանց շրջանում: Բնությունը տղամարդկանց ավելի ուժեղ է ստեղծել, որպեսզի նրանք պայքարեն ու հաղթեն: Բայց եթե պայքարը մշտապես է՝ թե աշխատավայրում, թե տանը, նրանք պարզապես չեն դիմանում լարվածությանը: Դրա համար էլ կարեւոր է, որ կինը ոչ միայն տղամարդուն աճի ու զարգացման խրախուսի, այլեւ նրան լիցքաթափվելու ու իր կողքին հանգստանալու հնարավորութուն տա: Ոչ թե կանգ առնելու ու դեգրադացվելու, այլ պարզապես նոր ուժեր հավաքելու համար:

Կին-այցեքարտ

Մի կին, որով տղամարդը հպարտանում է: Հպարտանում է նրա գրավիչ արտաքինով, նրանով, որ իր կնոջ վրա ուշադրություն են դարձնում մյուս տղամարդիկ, իսկ նա միայն իրեն է պատկանում: Դա տղամարդու համար հիասքանչ լինելու ու միշտ նրա հետաքրքրությունը վառ պահելու կարողություն է: Նրա մեջ իսկական տղամարդկային հատկանիշներ՝ որսորդի, նվաճողի, հաղթողի էություն ծնելու արվեստ: Ցանկացած իրավիճակում՝ թե առաջին ժամադրության ժամանակ, թե տասնյակ տարիների համատեղ կյանքից հետո, թե տանը, թե աշխարհիկ միջոցառման ժամանակ գրավիչ մնալու արվեստ:

 




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․