8 ախտանիշ, որոնք ձեզ կհուշեն գաղտնի ընթացող շաքարախտի մասին


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Պաշտոնապես հաշվառված շաքարախտով հիվանդների թիվը մոտավորապես երեք անգամ պակաս է իրական հիվանդների թվից: Դա այն պատճառով է, որ միլիոնավոր մարդիկ նույնիսկ չեն էլ կասկածում, որ ապրում են մահացու հիվանդությամբ: 

Հաշվի առնելով շաքարախտի տարածման տեմպերը, հաշվարկել են, որ 2025թ. հիվանդների թիվը կկրկնապատկվի:

Կան մի քանի ախտանիշներ, որոնք մատնացույց են անում, որ ձեզ մոտ գաղտնի կերպով 2-րդ տեսակի շաքարախտ է զարգանում: Իհարկե, վերջնական ախտորոշումը կատարում է էնդոկրինոլոգը՝ հատուկ թեստերի հիման վրա, բայց նշված ցուցակը ձեզ կօգնի կողմնորոշվել՝ դիմել բժշկի, թե ոչ:

1. Ծարավ և հաճախակի միզարտադրություն

Միանգամայն տրամաբանական է, որ ծարավն ու միզարտադրությունը փոխկապակցված են: Սակայն եթե ստիպված եք լինում գիշերը վեր կենալ 2 և ավելի անգամ, դա կարող է նշանակել, որ ձեր երիկամներն աշխատում են ուժեղացված ռեժիմով, որպեսզի արյան միջից դուրս հանեն ավելորդ գլյուկոզան: Ինքնաբերաբար մեծանում է ծարավի զգացողությունը, քանի որ օրգանիզմը ձգտում է լրացնել շաքարի դուրս բերման վրա ծախսված հեղուկը:

Ի դեպ, կտրուկ նիհարելը երբեմն նույնպես կարող է խախտումների նշան լինել: 2-րդ տիպի շաքարախտի դեպքում ինսուլինը չի կարողանում գլյուկոզան հասցնել բջիջներին, և վերջիններս (այդ թվում նաև մկանային բջիջները) դա ընդունում են որպես քաղցածություն և սկսում են քայքայել սպիտակուցները, այնպես որ մարմնի զանգվածը սկսում է ընկնել առանց ակնհայտ պատճառների:

2. Ախորժակի մեծացում

Եթե ձեր ախորժակը մեծացել է, բայց դուք շարունակում եք քաշ կորցնել, ապա դա անհանգստանալու պատճառ է: Սովածության զգացողությունն առաջանում է արյան մեջ գլյուկոզայի բարձրանալուց և իջնելուց: Երբ կտրուկ բարձրանալուց հետո այն իջնում է, օրգանիզմը դա ընկալում է որպես սննդի հաջորդ չափաբաժինն ընդունելու ազդանշան:

3. Հոգնածություն և դյուրագրգռություն

Իհարկե, միշտ չէ, որ այս ախտանշանները կապված են շաքարախտի հետ, բայց պետք չէ դրանք անտեսել: Գլյուկոզայի մակարդակի կտրուկ անկումները, վատ քունը և հաճախակի միզարձակումը վատ են ազդում մարդու հոգեբանական վիճակի վրա:

4. Մաշկի փոփոխություններ

Գրգռվածություն, քոր, չորություն, գունատություն, բծեր, մաշկի սովորական գույնի փոփոխություն. այս ամենը կապված է մաշկի բջիջների նորմալ սնուցման խախտումների հետ: Մաշկը, եղունգներն ու մազերն առաջինն են ախտահարվում և վնասվում, երբ սնուցման և նյութափոխանակության հետ կապված խնդիրներ են առաջանում:

5. Վերքերի դանդաղ լավացում և հիվանդություններից ուշ առողջացում

Շաքարախտով հիվանդների դասական ախտանիշներից մեկն այն է, որ նրանց մոտ հիվանդություններն ավելի երկար են տևում: Նույն բանը վերաբերում է նաև վերքերին: Գլյուկոզայի բարձր մակարդակից վնասվում են արյունատար անոթները, խախտվում է արյան միկրոշրջանառությունը և վերքերն ավելի դանդաղ են լավանում:

6. Սնկային վարակներ

Արյան շրջանառությունը խախտված է, ինչի պատճառով էլ մաշկային ծածկույթը հատկապես զգայուն է դառնում սնկային հիվանդությունների նկատմամբ:

7. Տեսողության վատացում

Տեսողության խանգարումները կարող են աչքերի սնուցման և դրանցում արյան շրջանառության խախտումների նշաններ լինել, ինչն էլ հաճախ կապված է շաքարախտի հետ:

8. Ծակծկոցներ և ընդարմացում

Վերջույթների թմրելն ու դրանցում ծակծկոցները նշան են այն բանի, որ շաքարախտն ախտահարում է նյարդերը: Հնարավոր են նաև մկանային ցավեր:

Եթե այս ախտանիշները համեմատաբար վերջերս են հայտնվել, ապա հիվանդությունը կարելի է կանխարգելել, եթե ժամանակին սկսեք բուժումը, որի հիմնական մասը, իհարկե, կազմում է ճիշտ սննդակարգը: Առո՛ղջ եղեք:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․