Մեղրով և դարչինով դիետա, որը հիանալի արդյունքներ է տալիս


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Այսօր ավելորդ կիլոգրամներից ազատվելու հարցը բավականին արդիական է:

Ներկայացնում ենք հիանալի մի բաղադրատոմս, որը շատ արագ ու հեշտ է պատրաստվում:

Այդ ըմպելիքը հարկավոր է պատրաստել ամեն առավոտ, մի մասն ընդունել քաղցած վիճակում, իսկ մնացած մասը պահել սառնարանում՝ երեկոյան ընդունելու համար:

Այսպիսով, այդ ըմպելիքի պատրաստման համար հարկավոր է․

  • 1 թ/գ մեղր
  • 2 ճ/գ աղացած դարչին
  • 1 լիտր ջուր

Պատրաստման եղանակը՝

  • Վերցրեք փոքր կաթսա և դրա մեջ խառնեք մեղրը, դարչինն ու ջուրը:
  • Խառնուրդը եռացրեք
  • Լցրեք խառնուրդը բաժակի մեջ ու բաժանեք այն 2 մասի:

Օգտագործումը՝

1-ին կես բաժակը խմեք նախաճաշելուց 1 ժամ առաջ, իսկ 2-րդը՝ քնելուց առաջ:

Առավոտյան չափաբաժինը միշտ օգտագործեք քաղցած փորին: Բացի օրգանիզմը մաքրելուց, այս եզակի ըմպելիքը կօգնի առանց առողջությանը վնաս պատճառելու նաև ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Հավելյալ խորհուրդներ

Այդ ըմպելիքի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել ձեզ առանց ամենօրյա սննդակարգում փոփոխություն կատարելու մեկ շաբաթում ազատվել 3 կգ-ից:

Մեղրն ավելացրեք այն ժամանակ, երբ ջուրը կեռա ու մի փոքր կսառչի, այդ կերպ դուք կկարողանաք պահպանել դրա սնուցող նյութերն ու օգտակար հատկությունները:

Ինչ ազդեցություն է թողնում այս ըմպելիքն օրգանիզմի վրա

Այս ըմպելիքի արդյունավետությունը նրա մեջ է, որ կանխում է օրգանիզմում ճարպերի կուտակումը: Սակայն կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ մեղրը, շնորհիվ իր հակաօքսիդանտային հատկությունների, աշխատում է մի քանի մակարդակներում:

Դարչինը ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա, որն էլ իր հերթին թույլ է տալիս օրգանիզմին կանխել ճարպերի կուտակումը: Հարկավոր է նշել, որ դարչինն առավել շատ այրում է գոտկատեղի հատվածում առկա ճարպը:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․