Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Դուք նույնիսկ չեք էլ կարող պատկերացնել, որ ձեր օրգանիզմում թաքնված է Helicobacter pylori պարուրաձև մանրէն, որը վարակում է ստամոքսի տարբեր հատվածները և տասներկումատնյա աղիքը:
Սրանք հատուկ մանրէներ են, որոնք անմիջապես չեն գործում օրգանիզմ ընկնելուց հետո: Դրանք կարող են փոխանցվել անլվա ձեռքերի և սննդի միջոցով: Այս հիվանդությունը ժամանակին չբուժելու դեպքում այն կարող է հանգեցնել խոցի և նույնիսկ ստամոքսի քաղցկեղի:
Որովային վքնածություն. Պատճառները և բուժումը
Ինչպե՞ս իմանալ նենգ մանրէների գոյության մասին: Պիլորի վարակը կարող է արտահյատվել մարդու համար հազիվ նկատելի նախանշաններով. Որովայնի վքնածություն, այրոց, փորլուծություն, գազերի կուտակում և անհարմարության զգացում որովայնում: Սովորաբար նման նշանները մենք ընդունում ենք որպես մեր օրգանիզմի նորմալ ֆունկցիա:
Պիլորին կարող է փչացնել ոչ միայն ձեր մարսողության համակարգը, այլ նաև ձեր տրամադրույթունը: Բարէների բազմացումն իջեցնում է ուղեղում սերոտոնինի մակարդակը՝ առաջացնելով դեպրեսիա:
Բարեբախտաբար պիլորիի առաջացրած հիվանդությունները բուժելի են: Բուժումն իր մեջ ներառում է հակաբիոտիկների համադրություն և ստամոքսի հյութի սեկրեցիան նվազեցնող դեղամիջոցներ:
Ճիշտ դիետաները և A, C, E վիտամինների ընդունումը ցինկի հետ՝ բուժման շատ կարևոր մասն են կազմում, դրանք պաշտպանում են ստամոքսն ավելորդ ծանրաբեռնվածությունից:
Ցանկալի է նաև ընդունել լակտո և բիֆիդոբակտերիաներ պարունակող պրոբիոտիկներ: Եվ պետք չէ մոռանալ հիգիենայի մասին:
Որովայնի վքնածության դեմ հզոր ըմպելիք
Բաղադրիչներ
1 կիտրոն
1 վարունգ
1 ճաշի գդալ ալոեի հյութ
1 կապ համեմ կամ մաղադանոս
0,5 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը
Պատրաստելը շատ հեշտ է. Բավական է բոլոր բաղադրիչները հարել բլենդերի օգնությամբ: Հրաշագործ դեղամիջոցը պետք է խմել սոված փորին, օրական մեկ բաժակը բավական է:
Այս միջոցը շատ օգտակար է մարսողության համակարգի համար: Դուք առույգություն կզգաք հենց առաջին օգտագործումից հետո: Այս հատուկ ընտրված բաղադրիչները նույնիսկ այրում են ճարպերը քնի ընթացքում: