Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Շատերս, հավանաբար, լսել ենք տաք ջրով դիետայի մասին: Այն շատ տարածված է, քանի որ բավականին արդյունավետ և պարզ է: Ինչպես գրում է Healthy Living House-ը` այն ամենն, ինչ անհրաժեշտ է 400 մլ գոլ ջուրն է, որն անհրաժեշտ է ըմպել առավոտյան դատարկ ստամոքսին: Ջրի այս տեսակ օգտագործումը բարելավում է նյութափոխանակությունը, որն էլ կարևոր գործոն է ավելորդ քաշից ձերբազատվելու համար: Ցանկության դեպքում կարելի է փոքր-ինչ բնական մեղր կամ կիտրոնի հյութ ավելացնել ջրին` համը փոխելու համար: Այն անհրաժեշտ է ըմպել անմիջապես արթնանալուն պես: Այս դիետան օգտակար է նաև մաշկի տեսքը բարելավելու համար: Այն ունի նաև հետևյալ օգտակար ազդեցությունները` - կանխում է վաղաժամ ծերացումը, - բարելավում է արյան շրջանառությունը, - նվազեցնում է ավելորդ քաշը, - պայքարում է փորկապության դեմ, - բարելավում է մարսողությունը: