Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ թողնում եք ծխելը


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շարք ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնց հետ կբախվեք, եթե որոշեք փոխել Ձեր կյանքը և թողնել ծխելը:

20 րոպե անց վերականգնվում է արյան շրջանառությունը

Առաջին փոփոխությունները սկսվում ե 20 րոպե անց. լավանում է արյան շրջանառությունը և բարձրանում է ձեռքերի և ոտքերի մատների զգայունությունը:

8 ժամ անց դուրս է գալիս ածխածնի օքսիդը

8 ժամ անց արյան մեջ կրճառվում է ածխածնի օքսիդի քանակը: Սա նշանակում է, որ Ձեր արյան մեջ թթվածնային մակարդակը կրկին նորմայի մեջ է:

2 օր անց դուրս է գալիս նիկոտինը

2 օր անց օրգանիզմն ամբողջովին մաքրվում է նիկոտինից: Սակայն, ցավոք, երբ նիկոտինն ամբողջությամբ դուրս է գալիս օրգանիզմից, ծխելու ցանկությունը մեծանում է:

2 օր անց վերադառնում են համային զգացողությունները

Ծխելուց հրաժարվելուց 2 օր անց համային ընկալիչները սկսում են նորմալ գործել: Դուք կարողանում եք ավելի լավ զգալ ուտելիքի «նրբությունները», ինչպես նաև կսկսեք քիչ համեմունքներ օգտագործել: Աղի օգտագործման կրճառումը ևս կնպաստի Ձեր առողջական վիճակի լավացմանը:

2 օր անց վերադառնում է հոտառությունը

Դուք սկսում եք ավելի լավ զգալ հոտերը: Այժմ, օրինակ, վարդերի բույրն առավել գրավիչ կթվա:

3 օր անց կվերականգվի շնչառությունը

Ծխախոտը ոչնչացնում է միկրոսկոպիկ թարթիչները, որոնք մաքրում են շնչուղիները: Բարեբախտաբար, այդ թարթիչները կարող են վերականգնվել:

Մեկ շաբաթ անց իջնում է արյան ճնշումը

Արյան ճնշումը սկսվում է իջնել, ինչը նվազեցնում է ինսուլտի, սրտանոթային հիվանդությունների, սրտային և երիկամային անբավարարվածության, ստենոկարդիայի առաջացման ռիսկերը:

2 շաբաթ անց թուլանում է հազը

Հազը սկսում է վերանալ: Այն չի վերանում անմիջապես, քանի որ Ձեր թոքերին ժամանակ է հարկավոր թունավոր նյութերի դուրսբերման համար:

3 ամիս անց լավանում է մաշկի գույնը

Նիկոտինը սահմանափակում է արյան մատակարարումը, ինչի հետևանքով մաշկը գունատվում է, դառնում է չոր: Նիկոտինը նպաստում է նաև կնճիռների առաջացմանը:

Մեկ տարի անց ատամները առավել սպիտակ են դառնում

Եթե մեկ տարվա ընթացքում չեք ծխել, ապա կվերանան ծխելու վառ նշանները: Մատներին ծխախոտային երանգը կվերանա, իսկ ատամները առավել սպիտակ կդառնան:

15 տարի անց քաղցկեղի առաջացման ռիսկը կնվազի

Չծխելու դեպքում 5 տարի անց ինսուլտի առաջացման ռիսկը վերադառնում է նորմայի, իսկ 15 տարի անց քաղցկեղի առաջացման հավանականությունը դառնում է նույնքան, որքան չծխող մարդու մոտ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․