Վարսակի եփուկը՝ նիհարելու բնական միջոց. անպայման փորձիր


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Շատ քիչ թվով մթերքներ իրենց օգտակար հատկությունների ծավալով կարող են մրցել վարսակի հետ։ Գիտական հետազոտությունները վկայում են, որ վարսակն օժտված է առողջարար ֆունկցիաների աներևակայելի հավաքածուով։

Այն կարգավորում է նյութափոխանակությունը, բարերար ազդեցություն է գործում սրտի վրա և կանոնավոր օգտագործման դեպքում օգնում է ազատվել ավելորդ քաշից։
Վարսակը նաև էներգիայի աղբյուր է, որն արժե ընդգրկել ամենօրյա սննդակարգում։ Պետք է իմանալ, որ՝

Վարսակն օգնում է

1. Իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և հոգալ սրտի մասին

Հարկավոր է պարզապես ամեն առավոտ՝ քաղցած ժամանակ, խմել վարսակի եփուկ:
Վարսակը հարուստ է ճարպոտ օմեգա-6 ամինաթթուներով և լինոլաթթվով, որոնք օրգանիզմին «ճիշտ» ճարպերով են ապահովում և թույլ են տալիս նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը՝ պաշտպանելով մեզ սրտային հիվանդություններից։

2. Պակասեցնել կալորիաների թիվը

Վարսակի մեջ շատ քիչ կալորիաներ կան, սակայն այն շատ սննդարար մթերք է։
Այն պարունակում է առողջ ճարպեր, բջջանյութ, հանքանյութեր, օլիգոէլեմենտներ։
Այդ պատճառով էլ այն դիետայի համար գերազանց մթերք է համարվում։

3. Մաքրել օրգանիզմը

Վարսակի բաղադրության մեջ եղած ամինաթթուների գործածումը լյարդին թույլ է տալիս լեցիտին արտադրել։ Լեցիտինն անհրաժեշտ է դետոքսիկացիայի և օրգանիզմը մաքրելու համար։
Բջջանյութով հարուստ վարսակ օգտագործելով՝ մենք մեր անոթների պատերը մաքրում ենք ճարպային նստվածքներից և խոլեստերինից։

4. Վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը

Վարսակ խորհուրդ են տալիս նաև այն մարդկանց, ովքեր տառապում են դիաբետից։
Օգտակար բուսական մանրաթելերը լավացնում են մարսողությունը և օսլայի յուրացումը՝ կարգավորելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

5. Պաշտպանվել քաղցկեղից

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ վարսակի մեջ եղած որոշակի ֆիտոքիմիական նյութեր մեզ կարող են պաշտպանել քաղցկեղի զարգացման ռիսկից։
Այդ պատճառով էլ ամեն օր վարսակ գործածելու կարևորությունն ակնհայտ է։

6. Բարելավել մարսողությունը

Վարսակն իջեցնում է լեղաթթվի մակարդակը՝ հեշտացնելով աղեստամոքսային տրակտում սննդի անցանելիությունը և կանխելով աղիների խցանումները։
Վարսակը պարունակում է, այսպես կոչված, «դանդաղ» ածխաջրեր, որոնք, յուրացվելով, երկար ժամանակով չեզոքացնում են քաղցի զգացումը։

Ինչպե՞ս է վարսակի եփուկն օգնում նիհարել

Վարսակի եփուկը կամ թուրմը վիտամիններից, հանքանյութերից և բջջանյութից բաղկացած իսկական կոկտեյլ է։
Այն հագեցվածության զգացում է հաղորդում և մեզ ազատում շատ ուտելու անհրաժեշտությունից։
Օրգանիզմը հագեցնելով օգտակար նյութերով՝ մենք կանոնավոր և հաստատուն կերպով քաշ ենք կորցնում։

Վարսակն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները։ Այդ պատճառով էլ մենք էներգիայի հորդում ենք զգում և նկատում վիտամինների, պրոտեինների, հանքանյութերի և օլիգոէլեմենտների շնորհիվ կատարվող դրական փոփոխությունները։
Բացի դրանից, վարսակի եփուկը թույլ չի տալիս, որպեսզի ավելորդ հեղուկը մնա օրգանիզմում, ինչն էլ նպաստում է այտուցներից խուսափելուն։

Ե՞րբ է պետք խմել վարսակի եփուկը

Եփուկը խմիր 1 ամիս, յուրաքանչյուր առավոտյան՝ քաղցած։
Օրվա 1-ին կեսի համար առույգությունն ապահովված է։
Այս եփուկը պետք է խմել նաև հիմնական սննդի ընդունումից հետո։

Ինչպե՞ս պատրաստել վարսակի եփուկը և ինչքա՞ն խմել

Վերցրու 1 բաժակ վարսակ, մի քիչ դարչին և 2 լիտր ջուր։
Վարսակն ու 1 բաժակ ջուրը հարել այնքան, որ դառնա համասեռ զանգված։ Այնուհետև ավելացնել մնացած ջուրը և դարչինը։ Կարելի է ավելացնել նաև 2 թ/գ մեղր։
Ստացված զանգվածն ամբողջ օրը թողնել սառնարանում։
Հաջորդ առավոտը սկսիր 1 բաժակ վարսակի կոկտեյլ խմելուց և շարունակիր այն խմել սնունդ ընդունելու ընդմիջումներին, եթե քաղց զգաս։

Վարսակով դիետա

Նախաճաշ- 1 բաժակ վարսակի եփուկ, 1 խնձոր:

Ճաշ- 1 բաժակ վարսակի եփուկ՝ որպես ըմպելիք։

Սպանախով, ծնեբեկով, ձվով և եփած հնդկահավի կրծքամսով աղցան:

Կեսօր- կանաչ թեյ

Ընթրիք- 1 բաժակ վարսակի եփուկ։

Խորոված կամ ջեռոցում եփած բանջարեղեն՝ սմբուկ, բազուկ, մի քիչ կիտրոնի կեղև։

Աղանդեր- խորոված խնձոր՝ դարչինով։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․