Ահա, թե ինչ է խորհրդանշում Վարդերի գույնը. հաշվի առ սա՝ նվիրելիս


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Տարբեր ժողովուրդների մոտ վարդերը և դրանց գույները տարբեր խորհուրդ ունեն, ուստի յուրաքանչյուրս կարող ենք ընդունել այն տարբերակը, որն ավելի լավ ենք զգում ու ասոցացնում տվյալ գույնի ծաղկի հետ:

Ստորև էլ ներկայացրել ենք այն բնորոշումները, որոնք ես եմ զգում, և որոնք, ըստ իս, շատ բնութագրական են: Ի վերջո, կարևոր էլ չէ, թե մարդիկ ինչ խորհուրդ են դնում տվյալ ծաղկի մեջ, կարևորն այն է, թե այն մեզ նվիրողը կամ մենք ինքներս նվիրելիս ինչ ենք ուզում ընդգծել դիմացինի մեջ և մեր ո՛ր զգացմունքն ենք ուզում ցույց տալ ու նվիրել նրան...

Նարնջագույն վարդ

Ծաղիկների լեզվով արտահայտում են անկեղծ մաղթանքներ, ջերմ զգացմունքներ և էնտուզիազմ:
Եթե հանկարծահաս զգացմունքներ եք զգում մեկի հանդեպ, կարող եք այդ մասին նրան պատմել նարնջագույն վարդերով: Սրանք խորհրդանշում են նաև, որ դուք հպարտ եք, հիանում եք այն անձով, որի հանդեպ զգացմունքներ եք տածում:

Կապույտ վարդ

Կապույտ վարդեր` առեղծվածայնության նշան: Դրանք ոչ սովորական են և հանելուկային, ուստի ճիշտ է դրանք նվիրել նույնքան հեքիաթային ու անհասանելի մարդկանց:
Կապույտ վարդը նաև բաժանման խորհուրդ ունի:

Սպիտակ վարդ

Սպիտակ վարդը բոլոր ժամանակներում եղել է մաքրության ու անմեղության նշան: Այն ստեղծված է ընդգծելու դիմացինի ոչ երկրային գեղեցկությունը, կատարելությունը: Անկեղծ, անպիղծ, ոչ մարմնական ու հոգևոր սիրո խորհրդանիշ է: Նշան է հավերժական, ամուր, կշռադատված զգացմուքի, որն ավելի ուժեղ է, քան կիրքը: Սպիտակ վարդեր նվիրում են, երբ ուզում են ամուսնության առաջարկություն անել այդ երկնային էակին:

Կարմիր վարդ

Կարմիր վարդերը եղել են, կան ու կմնան սիրո խորհրդանիշ: Կարմիր վարդ նվիրում են այն մարդուն, առանց որի չեն պատկերացնում իրենց գոյությունը: Այս ծաղիկը ցանկությունից այրվող կրքի ու անհագ ցանկության խորհուրդ ունի:

Մուգ կարմիր վարդ

Ինչպես և կարմիր վարդերը՝ այս վարդը ևս անզուսպ սիրո, սիրահարվածության, չբավարարվող կրքի ու ցանկության սիմվոլ է:
Երբ դիմացինին նվիրում են մուգ կարմիր վարդեր, նշանակում է ուզում են ընդգծել այն հմայքը, կրքոտությունը, գեղեցկությունը, որը կա դիմացինի մեջ, բայց որի մասին վերջինս չի էլ պատկերացնում:
Կարմիր վարդը իր նրբերանգներով սիրո տարբեր աստիճանների մասին է խոսում: Որքան մուգ է ծաղկի գույնը, այնքան հասուն ու ամուր է Սեր զգացմունքը:

Դեղին վարդ

Եթե ձեր ընտրյալը նվիրում է ձեզ դեղին վարդեր, ապա իմացեք, որ նա հոգ է տանում ձեր մասին: Քչերը գիտեն, որ դեղին վարդերը նաև հաշտեցնող ծաղիկ են: Եթե Նա ձեզ նվիրում է դեղին վարդեր, նշանակում է ուզում է հաշտվել, ներողություն խնդրել, մոռանալ ու մոռացնել եղած տհաճ հիշողություններն ու տարաձայնությունները: Եթե այս վարդերը նվիրում են երկար տարիներ ամուսնացած մարդիկ, ապա դա ընտանեկան ջերմության, ներդաշնակության նշան է, որոշ դեպքերում էլ կարող է անհավատարմության նշան լինել: Մարդկանց մեջ տարածված է այն, որ դեղին վարդը բաժանման կամ ատելության նշան է, բայց այդպես չէ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․