Այս հոլովակը կսովորեցնի՝ ինչպես ճիշտ կատարել ՍՐՍԿՈՒՄ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Լինում են դեպքեր, երբ հարկավոր է որևէ մեկին ներարկում անել, սակայն այդ պահին մասնագետ չկա: Այս պրոցեդուրայի ընթացքում հարակավոր է հետևել որոշ կարևոր կանոնների: Առաջին հերթին հիվանդին պետք է պառկեցնել կամ նստեցնել: Ծայրահեղ դեպքում կարելի է ներարկումը կատարել նաև, երբ հիվանդը կանգնած է: Ներարկումը կատարելուց առաջ հարկավոր է օճառով լվանալ ձեռքերը և ախտահանել դրանք սպիրտով:

Շատ կարևոր է նաև ներարկիչի ընտրությունը: 2 մլ տարողությամբ ներարկիչները սովորաբար ունենում են 0.6х25 միլիմետրանոց ասեղ, որը հարմար է ենթամաշկային ներարկումների համար, կամ երեխաներին միջմկանային ներարկումներ կատարելու համար: Մեծահասակներին միջմկանային ներարկումներ կատարելու համար անհրաժեշտ են 0.7х30 միլիմետրանոց կամ 0.8х38 միլիմետրանոց ասեղներ, որոնք լինում են 5 մլ տարողությամբ ներարկիչների հետ: Բանն այն է, որ բարակ ու կարճ ասեղով հնարավոր չէ հասնել մկանին: Դրանով կարելի է դեղը ներարկել միայն մաշկի տակ: Բացի այդ, այս ասեղով դեղը ներարկելը շատ դանդաղ ու ցավոտ կլինի: 10 և 20 մլ տարողությամբ ներարկիչներն ունենում են 0,8х40 միլիմետրանոց ասեղներ և օգտագործվում են ներերակային ներարկումների համար: Հարկ է հիշել, որ օգտագործել կարելի է միայն ամբողջական փաթեթավորմամբ ներարկիչները, քանի որ փաթեթավորման նվազագույն վնասման դեպքում անգամ դրանք կորցնում են ստերիլությունը: Բացի այդ, օգտագործումից առաջ անհրաժեշտ է անպայման ստուգել ներարկիչի և ասեղի պիտանելիության ժամկետը:

Կարևոր է իմանալ, որ.

Ներարկիչը չի կարելի բռնել այն ծայրից, որտեղ պետք է ամրացվի ասեղը: բացի այդ, փաթեթավորումից հանելիս տուփը պետք է բացել մխոցի կողմից:

Դեղանյութով ամպուլայի վերին հատվածը պետք է մաքրել սպիրտով, այնուհետև մի փոքր խարտել հատուկ խարտոցով, փաթաթել ամպուլային վերին հատվածը բամբակի կամ բինի կտորով և զգուշորեն կոտրել այն, որպեսզի ապակու կտորները չընկներն ամպուլայի մեջ:

Ասեղի ծայրը պետք է իջեցնել ամպուլայի մեջ, մի փոքր թեքել այն և հավաքել դեղը ներարկիչի մեջ: Եթե դեղամիջոցը ռետինե խցան ունեցող մետաղյա կափարիչով սրվակի մեջ է, ապա հարկավոր է հեռացնել մետաղյա կափարիչի վերին հատվածը, սպիրտով թրջած բամբակով ախտահանել ռետինե հատվածը և ասեղը սրվակի մեջ իջեցնել՝ ծակելով այն: Անհրաժեշտության դեպքում այդ ասեղի միջոցով դեղը լուծվում է (եթե փոշի է և ունի լուծելու կարիք), այնուհետև հավաքվում ներարկիչի մեջ: Սրվակն այդ ընթացքում հարկավոր է մի փոքր թեքել կամ գլխիվայր շրջել: Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի նույն ասեղով ծակել ռետինը և կատարել ներարկումը:

Դեղը ներարկիչի մեջ հավաքելուց հետո հարկավոր է հեռացնել ներարկիչի մեջ եղած օդը: Անհրաժեշտ է պահել ներարկիչը՝ ասեղը դեպի վեր ուղղած և թեթև հարվածել, որպեսզի օդի պղպջակները բարձրանան վերև: Այնուհետև հարկավոր է, սեղմելով մխոցը, հեռացնել օդը, մինչև դեղի առաջին շիթի երևալը:

Ներարկման հատվածի մաշկը և դրա շրջակայքը նույնպես հարկավոր է ախտահանել սպիրտով թրջած բամբակով:



Ենաթամաշկային ներարկումներն արվում են ուսի կամ ազդրի, իսկ երբեմն նաև թիակի արտաքին մակերևույթի հատվածում: Հարկավոր է նախապես սպիրտով մշակված մաշկը ձախ ձեռքի երկու մատով բռնել այնպես, որ առաջանա հաստ ծալք, այնուհետև աջ ձեռքով արագ մտցնել ասեղը ծալքի հիմնային հատված, դանդաղ ներարկել դեղը և արագ հանել ասեղը: Ներարկման հատվածը հարկավոր է մի փոքր մերսել սպիրտով թրջված բամբակով:

Միջմկանային ներակրկումներն ամենից հաճախ արվում են նստատեղի մկանի հատվածում կամ ավելի հազվադեպ ազդրի դիմացի մկանի հատվածում: Ճիշտ ներարկում անելու համար հարկավոր է նստատեղի հատվածը մտովի բաժանել 4 մասի ներարկումը կատարել վերին արտաքին հատվածում: Ներարկումը կարարելուց առաջ հարկավոր է մաշկը սպիրտով ախտահանել: Ձախ ձեռքով անհրաժեշտ է մի փոքր հավաքել ներարկման համար նախատեսված հատվածի մաշկն այնպես, որ ձևավորվի թմբիկ, և աջ ձեռքով արագ մտցրել ասեղը՝ պահելով այն ուղղահայաց դիրքով: Դեղանյութը հարկավոր է ներարկել դանդաղ, այնուհետև արագ հանել ասեղը: Ներարկման հատվածը հարկավոր է մի փոքր մերսել սպիրտով թրջված բամբակով:

Ներերակային ներարկումներն ամենաբարդն են, ուստի դրանք խորհուրդ չի տրվում կատարել առանց համապատասխան հմտությունների:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․