Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Կտավատի սերմերը շատերի մոտ կանոնավոր սննդակարգի անբաժան մասն են կազմում: Այս սերմերն արդեն որքան ժամանակ առաջատար հորիզոնական են զբաղեցնում սուպեր-մթերքների ցուցակում: Այն կարող եք ավելացնել տարբեր բաղադրություններին և հարստացնել ձեր կերակրատեսակները:
Իսկ ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կանոնավոր կերպով օգտագործում եք կտավատի սերմերը: Healthyfoodstar կայքն առանձնացրել է մի քանի երևույթներ, որոնք տեղի են ունենում մեր օրգանիզմում, երբ ամեն օր կտավատի սերմեր ենք օգտագործում:
1. Սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք դրական ազդեցություն ունեն ամբողջ օրգանիզմի վրա:
2. Կտավատի սերմերը 50%-ով նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ:
3. Այս սերմերը նվազեցնում են օրգանիզմում տրիգլիցերիդի մակարդակը 60%-ով:
4. Կտավատի սերմերն ունեն կանխարգելիչ հատկություն, երբ խոսք է գնում շաքարախտի և արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու մասին:
5. 3 ճաշի գդալ կտավատի սերմերը պարունակում են այնքան օմեգա-6, որքան կա կես կիլոգրամ ձկան մեջ:
6. Կտավատի սերմերը հարուստ են մանրաթելերով և դրական են ազդում մարսողության վրա: