Տոնային կրեմ, որը հրաշագործ ազդեցություն ունի և գյուտ է աղջիկների համար


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Մաշկի ցանկացած թերություն կարելի է նվազեցնել այն խոնավեցնելով: Կարելի է սկսել յուրահատուկ առավոտյան լվացումից. չոր, կնճիռների առաջացման հակված մաշկը լվա տաք կաթով, յուղոտ և համակցված տիպի մաշկը՝ կեֆիրով:

Լվալուց հետո պետք չէ դեմքը ջրով ողողել, պարզապես մաշկդ անձեռոցիկով թրջիր:

Կաթնաթթվային և կաթնային մթերքները բաց գույն կհաղորդեն մաշկին, կազատեն բծերից, կհարթեցնեն մանր անհարթությունները:

Ահա դեմքի տնային խոնավեցնող դիմակներ:

Եթե մաշկի վիճակը շատ վատ է, կօգնի մանանեխը՝ անփայլ գույնի, ցանկացած թերության դեպքում, մաշկի լիարժեք խոնավեցման և բջիջների նորացման համար:

Մանանեխի փոշին հարուստ է А, Д, Е, В խմբի վիտամիններով, որոնք դրականորեն են ազդում մաշկի վրա ցանկացած տարիքում և այն հրաշագեղ կդարձնեն:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

1 թ/գ տաք ջուր
2 թ/գ բուսական յուղ
1 թ/գ մանանեխի չոր փոշի
Կիրառումը՝

1. Խառնիր բոլոր բաղադրիչները, մինչև խիտ զանգված ստացվի: Դիմակը քսիր մաքուր դեմքիդ և պարանոցիդ:

2. 15 րոպե անց դիմակը լվա տաք ջրով:

Խնձորով, գազարով խոնավեցնող դիմակ

Այս դիմակը ոչ միայն մաշկը կխոնավեցնի, այլև կլավացնի դեմքի գույնը:

Անհրաժեշտ բաղադրիչները՝

Կես հում գազար
Կես հում խնձոր
Կիրառումը՝

1. Մանր քերիչով անցկացրու մաքրված խնձորը և գազարը: Խառնիր, մինչև համասեռ շիլա դառնա, կարելի է բլենդերով խառնել:

2. Դիմակը քսիր 20 րոպեով, լվա տաք ջրով:

Կաթնաշոռով, կաթով խոնավեցնող դիմակ

Այս դիմակը շատ լավն է դեմքի մահացող մաշկի համար:

Ավելի լավ է յուղոտ, տնական կաթնաշոռ օգտագործել:

Եթե ալոեի հյութ չունես, այն կարող ես փոխարինել տաք ջրի և կիտրոնի հյութի լուծույթով:

Բաղադրիչները՝

3 ճ/գ կաթնաշոռ
Մի քիչ կաթ
Մի քիչ ալոեի հյութ
Կիրառումը՝

1. Կաթնաշոռը խառնիր կաթին մինչև մածուկանման զանգված ստացվի, քսիր դեմքիդ մաքուր մաշկին:

2. Կես ժամ անց դիմակը լվա տաք ջրով: Հետո դեմքդ սրբիր ալոեի հյութով կամ կիտրոնաջրով, դա հրաշալիորեն տոնուս է հաղորդում:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․