Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Գրեթե բոլոր աղջիկները սիրում են ոսկերչական զարդեր կրել: Իհարկե, հաճախ հարց է առաջանում, ինչպե՞ս են դրանք կրում: Երբեմն անճաշակությունն ու դրանց քանակությունն աղջկան սարսափելի գռեհիկ տեսք են տալիս:
Հոգեբանների կարծիքով, գոյություն ունի նվազագույնը երեք պատճառ, որոնք թույլ սեռի ներկայացուցիչներին ստիպում են մատանի կրել. սոցիալապես պաշտպանված լինելու ցանկություն, գեղեցիկ լինելու ձգտում և, իհարկե, տղաներին դուր գալու ցանկություն:
Հայտնի է, որ միջին դարերում մատանիներով առավելագույն զարդարում էին ձեռքի մատները: Այժմյան էթիկան փոքր-ինչ այլ կանոններ է թելադրում: Օրինակ՝ առօրյայի համար անհրաժեշտ է ընտրել բարակ մատանիներ, հնարավորինս պարզ դիզայնով: Քարերով մատանիները շատ երեկոյան տեսք ունեն. առօրյայում ցանկալի չէ դրանք կրել: Եթե դուք միջոցառման պետք է մասնակցեք, և այդ լինելու է ցերեկը, կարելի է փոքր քարով մատանի կրել: Բայց գույնը հնարավորինս չեզոք պետք է լինի, առանց ավելորդ փայլերի:
Ժամանակակից գործարար կանանց հոգեբանները խորհուրդ են տալիս սահմանափակվել միայն ամուսնական մատանիով: Այդ նշանակալիորեն կօգնի հուսալի մարդու կերպար ստեղծել: Իսկ ահա երեկոյան նորաձևությունը ստեղծագործելու ավելի լայն հնարավորություն է տալիս: Օրինակ՝ արդյունավետ և միաժամանակ նորաոճ կերպար ստեղծելու համար կարելի է նախընտրությունը տալ ադամանդով մատանիներին: Երեկոյան ցուցահանդեսների և ցանկացած այլ երեկույթի մասնակցելու պարագայում հարմար են նույնիսկ տարբեր չափսերի քարերով զանգվածեղ մատանիները:
Վերջում մի՛ մոռացեք, որ գունավոր քարերով մատանիներ կրելիս անհրաժեշտ է նույն երանգի եղունգների լաք ընտրել:
Նաև չի կարելի տարբեր մետաղներից մատանիներ համադրել: Օրինակ՝ միաժամանակ ոսկե և արծաթե մատանի կրել: