Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ակտիվացված ածուխը՝ որպես մատչելի և անվնաս դեղամիջոց, գրեթե հավասարազոր է բնական տնային դեղամիջոցներին:
Ներկայացնում ենք տեղեկություններ այս ավանդական դեղամիջոցի օգտակարության մասին:
Ակտիվացված ածուխը ստանում են կոկոսի կեղևի կամ ծառի ջերմամշակման արդյունքում՝ առանց թթվածնի: Այն փքանյութ է, որը կարող է ներծծել հեղուկի մոլեկուլները և պահպանել դրանք իր մակերեսին:
Այս դեղամիջոցը՝
- Անվտանգ է լորձաթաղանթի համար, եթե այն չափավոր օգտագործեք:
- Շատ հեշտությամբ դուրս է գալիս աղիներից:
- Թունավոր հատկություններ չունի:
- Անվտանգ է աղիների միկոֆլորայի համար:
Պետք է հիշել, սակայն, որ ակտիվացված ածուխի՝ չափից շատ օգտագործումը կարող է կողմնակի հետևանքներ թողնել՝ դիարեա և աղիների անանցելիություն:
Ինչպես է ազդում ակտիվացված ածուխը
1. pH հավասարակշռություն
Ակտիվացված ածուխը ունակ է փոխելու բերանի խոռոչի pH հավասարակշռությունը, կանխելու տհաճ հոտը, ինչպես նաև տարատեսակ հիվանդություններ: Երկու հաբ մանրացրեք, վրան մի քանի կաթիլ ջուր լցրեք, ատամի խոզանակը թաթախեք խառնուրդի մեջ և շաբաթը երկու անգամ մաքրեք ատամները:
2. Խումհար
Օրգանիզմից հանում է թույները: Այն օրգանիզմից հեռացնում է քիմիկատները և քաղցրացնող նյութերը, իսկ եթե օգտագործվի ալկոհոլի հետ միասին, կնվազեցնի դրա խտությունը:
3. Դեմքի սև կետիկները
Դեմքի վրայի սև կետիկները հեռացնելու համար 2 ճաշի գդալ հալվեի (Ալոէ) գելը խառնել ակտիվացված ածուխի մեկ հաբի հետ: Խառնուրդը զգուշությամբ քսել դեմքին: Սպասեք, մինչև չորանա և լվացվեք գոլ ջրով:
4. Ծերացում
Դժվար է հավատալ, բայց ածուխը կանխում է այնպիսի օրգանների բջիջների վնասվելը, ինչպիսիք են լյարդը և երիկամը: Վնասակար մթերքներ օգտագործելուց հետո խորհուրդ է տրվում օրական ընդունել ածուխի 2 պարկուճ. դա կբարելավի նաև վերոնշյալ օրգանների աշխատանքը:
5. Խոլեստերին
Ապացուցված է, որ ածուխը մեկ քառորդով նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը:
6. Որովայնի փքվածություն
Այդ խնդիրը կապված չէ տարիքի հետ: Ոտելուց առաջ 500 մգ ածուխ ընդունեք մեկ բաժակ ջրով:
7. Ջրի մաքրում
Ածուխը կարող է վերացնել ջրի մեջ առկա տարբեր նյութեր: Դա է պատճառը, որ այն օգտագործվում է ջրազտման մեջ: