Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Չնայած, որ լեղապարկը բավական փոքր օրգան է, այն շատ մեծ նշանակություն ունի մարսողության գործընթացների իրականացման համար: Սա է պատճառը, որ լեղապարկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է ամբողջ օրգանիզմի վրա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 ախտանշան, որոնք վկայում են լեղապարկի հետ կապված խնդիրների մասին:
Որովայնային ցավեր
Լեղաքարային հիվանդության մասին վկայող ամենատարածված ախտանշաններից մեկը որովայնի վերին աջ հատվածի ցավն է: Հետագայում ցավոտ զգացողությունները կարող են տարածվել նաև որովայնի կենտրոնական ու ստորին հատվածներում, իսկ որոշ դեպքերում նաև մեջքի վերին հատվածում: Որպես կանոն այդ ցավերը կարճաժամկետ են լինում և տևում են 15 րոպեից ոչ ավել:
Փորլուծություն
Լեղապարկը մասնակցում է մարսողության գործընթացին, ուստի այս օրգանի աշխատանքի խանգարումը հանգեցնում է մարսողության խանգարման ու գազերի կուտակման: Եթե աղիները չեն ստանում անհրաժեշտ քանակությամբ լեղի, ապա մարսողական գործընթացները զգալիորեն դադաղում են ու դժվարանում, ինչն էլ հանգեցնում է փորափքանքի, ձկռտոցի և այլ տհաճ խնդիրների առաջացման:
Փսխում ու սրտխառնոց
Լեղապարկի աշխատանքի խանգարման հետևանքով կուտակվում են տոքսիններ, ինչն առաջացնում է փսխում և ստամոքսում ծանրության զգացողություն: Հաճախ այս ախտանշաններն ուղեկցվում են նաև գլխապտույտով ու բարձր ջերմությամբ:
Ախորժակի կորուստ
Ախորժակի կտրուկ կորուստը կարող է վկայել որոշ քրոնիկ հիվանդությունների մասին, ուստի բուժզննումը պարտադիր է: Մի քանի օր շարունակ ախորժակի բացակայությունը կարող է պայմանավորված լինել լեղաքարային հիվանդությամբ ու լեղածորանների բորբոքումով: Հիվանդության զարգացման հետ մեկտեղ հիվանդների մոտ սովորաբար ի հայտ են գալիս այտույցներ ու ծանրության մշտական զգացողություն:
Դեղնախտ
Լեղապարկի աշխատանքի խանգարումը կարող է ազդել նաև լյարդի աշխատանքի վրա և առաջացնել մարսողության խանգարում, ինչն էլ մի քանի օրից արդեն կարտահայտվի աչքերի սպիտակուցային թաղանթի դեղնավուն երանգով:
Մեզի փոփոխություն
Երբեմն մեզի փոփոխությունը կարող է վկայել ոչ միայն երիկամների, այլև լեղապարկի աշխատանքի խանգարման մասին: Նման դեպքերում մեզը ձեռք է բերում մուգ դեղին կամ նույնիսկ շագանակույգ երանգ:
Բացի այդ, բժիշկները նշում են, որ լեղապարկի աշխատանքի խանգարման մասին կարող են վկայել նաև այնպիսի ախտանշանները, ինչպիսին են աղիների աշխատանքի խանգարումը, արտաթորանքի փոփոխությունը, բարձր ջերմությունը և կրծքի ցավերը: