Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Աշխարհում ամենամատչելի միջոցներից մեկը բրնձաջուրն է: Արդյունավետությամբ և բազմազանությամբ այն կարելի է համեմատել սոդայի կամ կիտրոնի հյութի հետ:
Ահա ասիական բաղադրատոմսեր, որոնք այժմ ամբողջ աշխարհում շատ տարածված են:
1. Բրնձով մաշկի մաքրում
Բրնձաջուրը պարունակում է В, С, Е վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր: Այս ամենը նեղացնում են ծակոտիները, փափկեացնում մաշկը: Ընդ որում, այն պաշտպանում է մաշկը արևից: Անհրաժեշտ է նախօրոք լվացած մեկ բաժակ բրինձը 15 րոպե թրջել և դեմքը լվանալ այդ ջրով:
2. Բրնձաջուրը՝ մազերի համար
Եթե բրնձաջրով լվանաք կամ պարզաջրեք մազերը, ապա դրանք կփափկեն և կփայլեն՝ առանց թանկարժեք միջոցների:
3. Բրնձաջուրը՝ նիհարելու համար
Նիհարելու համար անհրաժեշտ է 1 բաժակ բրինձը 4-7 բաժակ ջրով եփել և այդ ջուրը խմել նախաճաշին, ինչպես նաև օրվա ընթացքում:
Առավել օգտակար կլինի օրվա մեջ մեկ անգամ սնունդ ընդունելը փոխարինել բրնձի ջրով, քանի որ սննդի մեկ չափաբաժինը պարունակում է մոտավորապես 650 կալորիա, մինչդեռ մեկ բաժակ բրնձի ջուրը՝ 150:
4. Ֆերմենտացված բրնձաջուրը՝ որպես բուժող և երիտասարդացնող միջոց
Այս ջուրն ավելի սննդարար է, դրա բաղադրության մեջ կան հակաօքսիդանտներ, հանքանյութեր, վիտամին Е և ֆերմենտներ: Այս բաղադրությամբ բրնձաջուրն օգտագործվում է սպիների, ցաների բուժման նպատակով, այն նվազեցնում է կնճիռները, բուժում բորբոքումները և մաշկն ավելի փայլուն դարձնում:
Ճապոնացի կանայք այս ջրով իրենց մազերը սկսել են լվանալ դեռ հնագույն ժամանակներից: Այն լավ է ազդում ոչ միայն մազերի վերականգնման, այլև աճի վրա:
Այսպիսի ջուր ստանալու համար Ճապոնիայում երբեք եփելուց հետո բրնձի ջուրը չեն թափում, այն հավաքում են և օգտագործում իրենց կարիքների համար: Ջուրը հավաքում են, երբ բրինձն սկսում է եռալ: Ջուրը հավաքելուց հետո այն մեկ օր թթվեցնում են սենյակային ջերմաստիճանում, այնուհետև ֆերմենտացումը կանգնեցնելու համար եռացնում ուժեղ կրակի վրա, սառեցնում և մի քանի կաթիլ եթերային յուղ ավելացնում: