Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Որովայնի շրջանում ճարպի՝ հատկապես վիսցերալ ճարպի ավելցուկը, որը շրջապատում է բոլոր օրգանները եւ մեր որովայնը դարձնում «գարեջրային փորիկ», համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, ինսուլինակայունության եւ որոշ տեսակի քաղցկեղային հիվանդությունների նախանշան։ Եթե դիետան ու ֆիզիկական ակտիվությունը չեն օգնում, ապա նման խնդրի պատճառ կարող են լինել հորմոնները, տարիքը եւ այլ գենետիկ գործոնները, հայտնել է Fox News-ը։
Դուք ծերանում եք
Տարիքն առնելուն համընթաց մարմինը փոփոխվում է։ Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ նվազում է շարժունակության արագությունը։
«Եթե կինը դաշտանադադարից հետո ավելորդ քաշ է հավաքում, ապա այն, ամենայն հավանականությամբ, որովայնի շրջանի ճարպն է»,- ասել է Մայո կլինիկայի էնդոկրինոլոգիայի բաժնի դասախոս Մայքլ Ջենսենը։ Դաշտանադադարի ժամանակ օրգանիզմի կողմից արտադրվող էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների քանակը կտրուկ նվազում է։ Ընդ որում, տեստոստերոնի մակարդակը նույնպես սկսում է ընկնել, բայց ավելի դանդաղ։ Հորմոնների միջեւ առկա հենց այս տարբերությունն էլ որովայնի շրջանում ճարպի կուտակման պատճառ է դառնում։ Լավ նորությունն այն է, որ այս գործընթացը կարելի է կանգնեցնել։ Կարդացեք ավելին։
Դուք ճիշտ չեք մարզվում
Ամենօրյա վազքը կամ հրում վարժությունները կարող են օգնել սրտին, բայց այս կարդիոմարզումները չեն օգնի ազատվել որովայնի շրջանում առաջացած ճարպից։
«Պետք է ուժային մարզումները համադրել կարդիոմարզումների հետ»,- ասել է Քլիվլենդի կլինիկայի էնդոկրինոլոգ, դոկտոր Սանջիտա Կաշյապը։ Ուժային մարզումները ավելացնում են մկանային զանգվածը, որը ստիպում է մարմնին այրել ավելորդ ճարպը։ Քլիվլենդի կլինիկայի դիետոլոգ Քեյթ Փաթթոնը խորհուրդ է տվել շաբաթական կատարել 250 րոպե միջին ինտեսնիվության կամ 125 րոպե բարձր ինտեսնիսության մարզանքներ։
Դուք ուտում եք շատ զտված ուտելիքներ
«Հացահատիկային զտված ուտելիքը, ինչպիսին է սպիտակ հացը, կրեկերները եւ չիպսերն ու թխվածքներում եւ ընպելիքներում զտված շաքարը բորբոքումներ են առաջացնում մեր օրգանիզմում»,- ասել է Փաթթոնը։ «Որովայնի շրջանի ճարպը կապված է բորբոքումների հետ, այդ պատճառով մեծ քանակությամբ մշակված սնունդ օգտագործելը թույլ չի տալիս մեր օրգանիզմին այրել ճարպը»։
Բնական մթերքները, ինչպիսիք են միրգը, բանջարեղենը եւ ամբողջական հացահատիկը լի են հակաօքսիդանտներով, որոնք ունեն հակաբորբոքային հատկանիշներ եւ հետեւաբար կարող են, ըստ էության, նպաստել ճարպային շերտի նվազեցմանը, ասել է Պաթթոնը։
Դուք ուտում եք սխալ ճարպեր
Օրգանիզմը բոլոր ճարպերին միանման չի արձագանքում։ Գիտնականները որոշակի կապ են հայտնաբերել հագեցած ճարպերի (այս ճարպերն առկա են մսամթերքի եւ կաթնամթերքի մեջ) եւ հարստացված վիսցերալ ճարպի միջեւ, հայտնել է Պեթթոնը։ Մյուս կողմից մոնոչհագեցած ճարպերը (առկա են ձիթապտղի յուղի եւ ավոկադոյի մեջ) եւ բազմաչհագեցած ճարպերը (հատկապես օմեգա 3-ը ընկույզի, արեւածաղկի սերմերի եւ ճարպոտ ձկան մեջ, ինչպիսին է սաղմոնը) ունեն հակաբորբոքային ազդեցություն, այնպես որ վայելեք առողջ ճարպերը, բայց չափավոր։
Ձեր մարզումները այնքան էլ նպատակաուղղված չեն
Որովայնի ճարպից ազատվելու համար Դուք պետք է ուժեղացնեք Ձեր մարզումները։ Medicine and Science ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ ավելի մեծ ինտենսիվությամբ պարապող մարդիկ ավելի մեծ քանակությամբ ճարպից են ազատվել, քան ավելի դանդաղ մարզվողները։
Մեծ ինտենսիվությամբ մարզվել նշանակում է մարզվել ողջ ուժով։ Եթե այն սարսափելի է հնչում, մտածեք, որ Դուք կարճ ժամանակամիջոցում կորցնելու եք շատ կալորիա։
Որովայնի մկանների վարժություններ եք կատարում մինչ Ձեր աչքերը շաղաղվեն։ Դադարեցրեք։ Որովայնի մկանների վարժությունները չեն օգնում ճարպից ազատվելուն։
Դրա փոխարեն մասնագետները առաջարկում են կատարել ֆունկցիոնալ վարժություններ, որոնք օգտագործում են հիմնական մկանները՝ որովայնի մկանները, մեջքը, հետույքը, որովայնի շեղ մկանները, ինչպես նաեւ մարմնի այլ հատվածները։
Դուք սթրես եք տանում
Ժամկետներ, հաշիվներ, երեխաներ... անկախ սթրեսի տեսակից, այն կարող է բարդացնել ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործընթացը՝ հատկապես որովայնի շրջանում։ Եվ դա նրանից չէ, որ սթրեսի ժամանակ մենք ցանկանում ենք օգտագործել բարձր կալորիականություն ունեցող մթերքներ, այլ այն նաեւ կապված է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի հետ։ Սթրեսը կարող է ավելացնել ճարպի քանակը եւ ճարպային բջիջների քանակը Ձեր օրգանիզմում։ Կորտիզոլի ավելի մեծ մակարդակը կապված է վիսցերալ ճարպի ավելի հաստ շերտի հետ։
Դուք բավարար չափով չեք քնում
70000 կնոջ 16 տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ օրական հինգ ժամից քիչ քնող կանանց մոտ 15 կգ ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը 30%-ով ավելի մեծ էր, քան 7 ժամ քնող կանանց մոտ։
Դուք խնձորի նման կազմվածք ունեք
Եթե Ձեզ մոտ ճարպը կուտակվում է միջնամասում, այլ ոչ կոնքերի վրա, ապա ձեր կազվածքը խնձորի նման է։ Դա բարդացնում է ճարպից ազատվելու գործընթացը, բայց, այնուամենայնիվ, դա անհնար չէ, ասում է Կաշյապը։
Դուք հիվանդ եք
Եթե դուք տեստոստերոնի բարձր մակարդակ ունեք, ինչը լինում է ձվարանների պոլիկիստոզի ժամանակ, ապա Դուք, հավանական է, նիհարելու հարցում խնդիրներ կունենաք։
Ձեզ անհրաժեշտ է մոտիվացիա
«Որովայնի շրջանում ճարպից ազատվելու համար պետք է զուգորդել ցածր կալորիականությամբ, բջջանքի բարձր պարունակությամբ եւ շաքարի եւ ածխաջրերի ցածր պարունակությամբ դիետան եւ կարդիո եւ ուժային վարժությունները», - ասում է Կաշյապը։