Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Բրիտանացի և ամերիկացի դիետոլոգներն առաջարկել են նոր արդյունավետ միջոց ճարպակալման դեմ: Այն շատ պարզ է և հատուկ ջանքեր չի պահանջում` ուտելուց 30 րոպե առաջ հարկավոր է խմել 500 մլ ջուր:
Հետազոտության արդյունքները, որոնք հրատարակվել են «Obesity» ամսագրում, ցույց են տալիս, որ մարդիկ ովքեր ուտելուց առաջ ջուր են խմել, ավելի շատ են նիհարել, քան նրանք, ովքեր չեն խմել:
Կատարված փորձերի արդյունքում պարզվել է, որ նրանք ովքեր ջուր են խմել ուտելուց առաջ, 12 շաբաթվա ընթացքում նիհարել են միջինը 4․3 կգ-ով:
Հետազոտության հեղինակները դա բացատրել են, նրանով, որ ջրի օգտագործումը որոշ ժամանակով արագացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև ջուր խմելուց հետո մարդն իրեն ավելի կուշտ է զգում և հետևաբար ավելի քիչ է ուտում: