Կենդանակերպի նշանների մասին այս փաստերի մեծ մասը հաստատ չէիր լսել...


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Կենդանակերպի նշանները մի հատված են Կենդանակերպի գոտու վրա։ Ամեն մարդ գիտի, թե որ նշանի տակ է ծնվել։ Այսքանով մեծամասնության գիտելիքներն ավարտվում են։ 

Բայց կան մարդիկ, ովքեր հաստատ վստահ են, որ իմանալով կենդանակերպի նշանի մասին բոլոր մանրամասները, կկարողանան վերականգնել անձնական կյանքը, հաջողության հասնել իրենց աշխատանքում և բարելավել առողջությունը։ Սրանով է զբաղվում աստղագիտությունը։ 

Կենդանակերպի նշանների մասին առավել հետաքրքիր փաստեր կարդացեք այս հոդվածում։

• 1. Բոլորն էլ գիտեն, 12 կենդանակերպի նշանների մասին (Խոյ, Ցուլ, Երկվորյակ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ, Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ), սակայն գիտնականները հայտնաբերել են 13-րդ համաստեղությունը – Օձակիր։ Այն տեւում է նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 17։

• 2. 500 մլն մարդ ծնվում են նույն կենդանակերպի նշանի տակ։

• 3. Բոլոր կենդանակերպի նշանները խմբավորված են ըստ տարրերի (ջուր, հող, օդ եւ կրակ), կիսագնդերի (հյուսիս, արեւելք, հարավ, արեւմուտք) եւ եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ):

• 4. Յուրաքանչյուր կենդանակերպի նշանով կառավարում է որոշակի աստղ կամ մոլորակ։ Կախված հատկանիշներից ,որով որ այն օժտված է, դա էլ դառնում է բնորոշ նաև մարդուն:

• 5. Երբեւէ մտածե՞լ եք Կենդանակերպի նշանների հետաքրքիր անունների մասին։ Ենթադրվում է, որ նրանք ծագել են Հերկուլեսի հերոսությունների հիման վրա։

• 6. Դեռեւս հայտնի չէ, թե ո՞վ էր կենդանակերպի նշանների հիմնադիրը։ Ենթադրվում է, որ 5000 տարի առաջ շումերները երկինքը բաժանել են 12 մասերի ( «պատուհանների») ։ Ավելի ուշ, հույները տվել են անուն՝ «կենդանակերպ», որը նշանակում է «կենդանիների շրջանակ»:

• 7. Կենդանակերպի նշանների մասին հետաքրքիր փաստերը — դա նաեւ մեր նախնիների հավատքն է։ Հին ժամանակներում մարդիկ իրենք էին պատկերացնում որևէ կենդանու տիրապետությունը երկնակամարում։ Ուսումնասիրենք դրանք մանրամասնորեն։

• Խոյ — կենդանակերպի առաջին նշանն է։ Նա ղեկավարվում է Մարսով եւ ընդգրկում է մի շատ կարեւոր ժամանակաշրջան — գարնանային գիշերահավասարը: Հետեւաբար, այս նշանի տակ ծնված մարդիկ բնութագրվում են որպես բաց, ոգևորվող և ինտելեկտուալ։

• 8. Ցուլը – հանդիսանում էր Միջերկրական ծովի բնակիչների հիմնական կենդանին։ Այս համաստեղության ժամանակահատվածում գետնին էին ընկնում արեւի ճառագայթները, ինչը նշանակում էր տնկման սեզոնի սկիզբը։

• 9. Երկվորյակների համաստեղությունն իր անվանումը ստացել է ի պատիվ Զեւսի եւ Լեդայի երեխաների՝ երկվորյակների Կաստորի և Պոլլուքսի։ Եվ երկնքում նրա մասերն այնքան մոտ են իրար, որ համաստեղությունը այլ կերպ չի էլ կարելի կոչել։

• 10. Քանի որ հունիսի վերջին եւ հուլիսի սկզբին արեւը սկսում է, բառացիորեն, շարժվել ետ, այստեղից էլ ծագել է համաստեղության անունը՝ Խեցգետին։ Օըր դառնում է մի քիչ ավելի կարճ, գիշերը՝ երկար։ Ըստ հին ավանդության, Հերկուլեսը կռվել էր մի հսկայական խեցգետնի հետ եւ հաղթել էր նրան: Բայց Հեռա աստվածուհին, ով ատում էր հերոսին, տեղադրում է խեղգետնին երկնքի վրա, որպեսզի նա այնտեղից միշտ հետևի Հերկուլեսին։

• 11. Ասորեստանում Առյուծի համաստեղությանը կոչում էին «Մեծ կրակ». Այս ընթացքում, հենց առյուծներն են գնացել Նեղոսի հովիտ՝ խուսափելով անտանելի շոգից: Այստեղից էլ ծագում է այդ ծորհրդանիշը՝ կիզիչ արեւը գերիշխում է երկինքում։

• 12. Հին ժամանակներում Կույսը հանդես էր գալիս տարբեր կերպարներով՝ Զևսի մայրը, արդարության աստվածուհի եւ նույնիսկ սֆինկս։ Բայց հաճախ պատկերվել է հասքը ձեռքին, քանի որ այդպես է թարգմանվում ամենապայծառ աստղը համաստեղությունում:

• 13. Կշեռքը միակ անշունչ կենդանակերպի նշանն է։ Այն համընկնում է աշնանային գիշերահավասարի հետ: Շատ դարեր առաջ, մարդիկ նկատել են, որ այդ օրը տևում է նույնքան, որքան և գիշերը։ Այստեղից է առաջացել հավասար կշեռքը համաստեղության պատկերի վրա: Բացի դրանից, ինչպես հավատում էին մեր նախնիները, հենց տարվա այս ժամանակաշրջանում ճակատագրի կշեռքի վրա էին կշռվում մարդկանց արարքները։ Դրա համար այժմ կշեռքները արդարության խորհրդանիշն են։

• 14. Երբ արևը գտնվում էր Կարիճի համաստեղությունում, այն երևելի կերպով գունատվում էր, կարծես թե մեկը թունավորվել էր նրան։ Հնարավոր է, խայթել էր հսկա կարիճը։ Այդպես էին մարդիկ մտածում անցյալում:

• 15. Հաղթել Կարիճին կարող էր միայն Աղեղնավորը։ Հետեւաբար, այս համաստեղությունը հետևում է Կարիճին։

• 16 ․ Պանը՝ աստված է այծի ոտքերով, մեկ անգամ վախենում է հսկայից եւ իրեն նետում ջուրը: Նրա ոտքերը դարձել էին պոչ։ Հետեւաբար, կենդանակերպի նշան Այծեղջյուրը պատկերված է հենց այդպես։

• 17. Այն օրերում, երբ արեւը Ջրհոսի համաստեղությունում էր, Նեղոսը դուրս էր գալիս ափերից։ Հետևաբար նրա անունը միանգամայն տրամաբանական է:

• 18. Որտեղ կա ջուր, կա նաև ձուկ. Հենց այս համաստեղության իշխանության ժամանակ են հնում մարդիկ բռնել ամենամեծ թվով ձուկ՝ կերակրվելու համար։ Ի դեպ, փյունիկացիները պատկերում էին իրենց բերրիության աստվածուհուն ձկան պոչ ունեցող կնոջ տեսքով։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․